25/05/2018 11:52
Արմեն Սարգսյանն իր աշխատավարձից 10 միլիոն դրամ կնվիրաբերի «Հայաստան» համահայկական հիմնադրամին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկակյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։
«Որպեսզի ցույց տամ իմ գնահատականը և բարձր վերաբերմունքը «Հայաստան» համահայկական հիմնադրամին, խոսք եմ տալիս, որ ՀՀ նախագահի աշխատավարձից տասը միլիոն դրամ կնվիրաբերեմ հիմնադրամին», - «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահը։