25/05/2018 13:18
Հունիսի 1-ից Մեծամորի ատոմակայանը չի աշխատի
Հունիսի 1-ից Մեծամորի ատոմակայանի աշխատանքը դադարեցվելու է և մեկնարկելու են լայնամասշտաբ վերակառուցման աշխատանքներ, այս մասին այսօր Մեծամորի ատոմակայանում շրջայցից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։
Նա ասաց, որ շրջել է ատոմակայանում և ծանոթացել շինարարության նախապատրաստական աշխատանքներին։
«Բոլոր հատուկ ու անհրաժեշտ սարքավորումները ներկրված են այս պահին որևիցե խնդիր չունենք, ամբողջությամբ գտնվում են արդեն ատոմակայանում։ Մայիսի 31-ի գիշերը ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի և հունիսի 1-ից արդեն սկսի վերակառուցումը», - նշեց Գրիգորյանը՝ ընդգծելով, որ ատոմակայանի աշխատանքի դադարեցումը չի ազդի Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի վրա։
Վերանորոգումը կընթանա փուլային կարգով՝ մի մասը կսկսի աշխատել օգոստոսի 1-ից, իսկ ամբողջությամբ ատոմակայանը կգործի դեկտեմբերին։ Վերանորոգումից հետո Մեծամորի ատոմակայանը կգործարկվի մինչև 2028 թվականը։