25/05/2018 13:12
Նավթի համաշխարհային գները նվազում են
Նավթի համաշխարհային գները՝ Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում, նվազել են, փոխանցում է «Казинформ»-ը:
Brent ապրանքանիշի հուլիսի մատակարարումների ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 1.01 դոլարով՝ մինչև 78.79 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1,13 դոլարով՝ մինչև 70.71 դոլար մեկ բարելի դիմաց: