25/05/2018 16:02
Ես համոզված եմ, որ բոլորին կոշիկ եք հագցնելու. Միքայել Պողոսյանը Նիկոլ Փաշինյանին համեմատում է «իր նախագահի» հետ
Հիմա սա երա՞զ է, թե՞ իրականություն, մշակույթի գործիչների և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ զարմանքով ՀՀ վարչապետին հարցրեց ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը:
«Սա այն հարցն է, որը ես տվեցի իմ երևակայական նախագահին՝ 2002 թվականին նկարահանած իմ «Երևան ջան» ֆիլմում: Նա պատասխանեց՝ կապրենք, կտեսնենք: Հետո շուռ եկավ, տեսավ, որ ժողովուրդը բոբիկ ա, ինքն էլ կռացավ ու սկսեց իրա կոշիկները հանել… Ես համոզված եմ, որ բոլորին կոշիկ եք հագցնելու», - հույս հայտնեց Մ. Պողոսյանը:
Այնուհետև դերասանը վարչապետին ծանոթացրեց՝ իր իսկ խոսքով՝ վերջինիս «պրոտոտիպի»՝ ՀՀ Վաստակավոր Արտիստ Կամո Արզումանյանի հետ, ով «Երևան ջան» ֆիլմում մարմնավորում է երկրի նախագահին:
«Էս էն նախագահն ա, որին ես 2002-ին նկարել եմ որպես նախագահ, որը խաչակնչքվել գիտի», - ընդգծեց Ժողովրդական արտիստը: