26/05/2018 09:43
«Հրապարակ». ՊՆ-ում կադրային փոփոխությունները դեռ առջևում են
«Հրապարակ» թերթը գրում է, որ Վիգեն Սարգսյանի հետ պաշտպանության նախարարությունից հեռացել են նրա օգնականը, խորհրդականը, 2 տեղակալները, աշխատակազմի ղեկավարի տեղակալը:
«Նրա թիմակիցներից առայժմ աշխատում են աուդիտի պետը և տեղեկատվական վարչության պետ Գևորգ Ալթունյանը: Չի բացառվում, որ վերջինս ևս հեռանա մայիսի 28-ի միջոցառումներից հետո, քանի որ մշտապես շեշտել է, որ ինքը Սարգսյանի թիմի ներկայացուցիչ է:
Դավիթ Տոնոյանն էլ ԱԻՆ-ից բերել է նրանց, ում տարել էր ՊՆ-ից՝ 3-4 օգնականի: Նոր տեղակալներ դեռ չեն նշանակել, տարբեր մարդիկ են գնում-գալիս, սակայն դեռ պարզ չէ, թե ով կլինի:
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի տնօրեն Վիտալիկ Ոսկանյանին էլ նշանակել է հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական: ՊՆ-ում համոզված են, որ կադրային փոփոխությունները դեռ առջևում են, սպասում են 100-ամյակի միջոցառումների ավարտին, կառավարության վերջնական ձևավորմանը», - գրում է թերթը: