26/05/2018 11:04
Ոսկե մեդալները և չեմպիոնական գավաթը հանձնվեցին «Լոռի» թիմին
Կայացել է Հայաստանի Առաջին խմբի առաջնության վերջին՝ 27-րդ տուրի «Լոռի»-«Գանձասար-Կապան-2» հանդիպումը, որի ավարտից հետո պարգևատրվեցին «Լոռիի» ֆուտբոլիստները և մարզչական կազմը:
Առաջնության ավարտից մեկ տուր առաջ Վանաձորի թիմը դարձել է Առաջին խմբի առաջնության հաղթող: Ոսկե մեդալները և չեմպիոնական գավաթը «Լոռի» թիմին հանձնել է ՀՖՖ առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը: