28/05/2018 14:33
Ոչ ստատուս քվոն, ոչ ուժի կիրառումն ընդունելի չեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, պետք է մոտենալ պրագմատիկ ու ավելի կրեատիվ ձևով. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Շատ հպարտ եմ, որ առաջին քաղաքական պատասխանատու, բարձրաստիճան մարդն եմ, որ այցելում է նոր Հայաստան ու հանդիպումներ է ունենալու Հայաստանի նոր կառավարության հետ, այսօր ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը։
«Ֆրանսիան կշարունակի մնալ Հայաստանի կողքին՝ օգնելու կառուցելու ժողովրդավարությունը», - ասաց Ժան-Իվ Լը Դրիանը։
Ֆրանսիայի ԱԳ նախարարի խոսքով՝ իրենք մեծ ոգևորությամբ են սպասում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, որը չափազանց կարևոր է երկու երկրների համար էլ։
Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համաձայնագրին՝ Լը Դրիանը նշեց, որ Ֆրանսիան շատ ակտիվ ներգրավված էր դրա կայացման գործում.
«Այս համաձայնագիրը լիովին համապատասխանեցված է Հայաստանի մյուս միջազգային պարտավորությունների հետ, և դուք միակն եք, որ այսպիսի գործակցություն պիտի ունենաք ԵՄ հետ»։
Նա ադրադարձավ նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին՝ ընդգելով.
«Ֆրանիսան վճռական է շարունակելու իր դերակատարությունը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում։ Ֆրանսիան համոզված է, որ ուժի կիրառումը լուծում չէ, մենք լիովի համամիտ ենք այս հարցում՝ ոչ ստատուս քվոն, ոչ ուժի կիրառումն ընդունելի չեն, պետք է մոտենալ պրագմատիկ ու ավելի կրեատիվ ձևով։
Ես մշտապես իրազեկվում եմ դեպքերի վերաբերյալ, և մենք կպաշտանենք յուրաքանչյուր նախաձեռնություն, որը թույլ կտա առաջ գնալ այս հարցի լուծման ուղղությամբ ու կհաստատի խաղաղություն ու կայունություն», - ասաց Ժան Իվ Լը Դրիանը։