29/05/2018 14:15
Իրանահայ բարերար ընտանիքի միջոցներով կբարեկարգվի Մատաղիս-Թալիշ ճանապարհահատվածը
Իրանահայ բարերար ընտանիքի միջոցներով կբարեկարգվի Մատաղիս-Թալիշ ճանապարհահատվածը, «Արցախպրեսը»-ին տեղեկացրել են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:
Ճանապարհի մի հատվածի կառուցման համար իրանահայ բարերարներ Հենրիկ և Ադրինե Տեր-Ղուկասյանները կնվիրաբերեն 1 միլիոն 300 հազար ԱՄՆ դոլար:
Նոյեմբերին տեղի ունենալիք դրամահավաքին ընդառաջ, Համահայկական հիմնադրամն արդեն բարերար ընտանիքից ստացել է խոշոր նվիրատվության հերթական խոստումը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ իրանահայ բարերարներ ամուսինները որոշումը կայացրել են վերջերս Արցախ կատարած այցի ընթացքում՝ տեսնելով Մատաղիս-Թալիշ ճանապարհի անմխիթար վիճակը:
Նշենք, որ սա նրանց առաջին նվիրատվությունը չէ: