30/05/2018 12:31
Ջրի սակագինը չի նվազի. ՀԾԿՀ նախագահի տեղակալ
Ջրի սակագանի իջեցում այս պահի դրությամբ հնարավոր չէ վերանայել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահի տեղակալ Միքայել Սողոմանյանը։
Նա հիշեցրեց, որ 2016-ին կառավարության կողմից կազմակերպված միջազգային մրցույթի ժամանակ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հաղթող էր ճանաչվել, որից հետո նաև ձեռք էր բերվել սակագնային համաձայնագիր։ Վերջինիս համաձայն՝ ջրի սակագնի նվազում չի սպասվում։
«Ըստ համաձայնագրի՝ մինչև 2023 թիվը յուրաքանչյուր տարի սակագնի աճ է նախատեսվում, և 2023 թվականից հետո նոր դեպի նվազում՝ մինչև վարձակալության 15-րդ տարվա ավարտը», - նշեց Սողոմանյանը։
Նրա խոսքով՝ դրված են ճշգրտված մեխանիզմներ, որոնց համաձայն ամեն տարի պետք է սակագինը ճշգրտվի, որի ժամանակ նաև դիտարկվում է էլեկտրաէներգիայի սակագինը, գնաճը և խմելու ջրի մատակարվող ծավալների փոփոխությունը։
Թե ինչ սակագին կսահմանվի հաջորդիվ, Միքայել Սողոմոնյանն ընդգծեց, որ մինչև օգոստոսի առաջին կես «Վեոլիա ջուրը» օրենքով սահմանված կարգով իր հայտը կներկայացնի, որից հետո ուսումնասիրություններ կկատարվեն։
«Յուրաքանչյուր տարի քննարկում ենք ունենում էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ և յուրաքանչյուր տարի տարի վերանայում ենք սակագները», - հավելեց նա։