30/05/2018 15:41
Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստական հավաքը
Մայիսի 30-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է հերթական մարզումը: Մալթայի հավաքականի դեմ խաղի հիմնական կազմում ընդգրկված ֆուտբոլիստների մարզումը կրել է վերականգնողական բնույթ, մյուս ֆուտբոլիստները մարզվել են սովորական ծրագրով:
ՀՖՖ-ից հայտնում են, որ մայիսի 31-ը լինելու է հանգստի օր, իսկ հունիսի 1-ից թիմը կվերսկսի մարզումները և կշարունակի նախապատրաստվել Մոլդովայի հետ ընկերական հանդիպմանը: