31/05/2018 09:19
Պաշտոնանկ կարվեն տարբեր երկրներում հյուպատոսի պաշտոններ զբաղեցնող օլիգարխները. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրել է. ««Ժամանակ»-ի դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ առաջիկա օրերին պաշտոնանկ կարվի Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը: Պաշտոնանկ կարվեն նաև տարբեր երկրներում պատվավոր հյուպատոսի պաշտոններ զբաղեցնող միլիոնատեր օլիգարխները, որոնց համար այդ ստատուսը որոշակի անձեռնմխելիություն է ապահովում: Փաշինյանը որոշել է հետ չկանչել Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանին, ինչպես նաև Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում