31/05/2018 17:20
Կոնվերս բանկն ամփոփել է «Հանդիպենք չեմպիոններին» ակցիայի արդյունքները
Կոնվերս բանկն ամփոփել է «Հանդիպենք չեմպիոններին» ակցիայի արդյունքները:
Ակցիան գործարկվել էր մարտին՝ Կոնվերս բանկի Mastercard և Maestro քարտապանների համար: Նպատակը հաճախորդների խրախուսումն էր, ինչպես նաև անկանխիկ գործարքների ծավալի աճը:
«Ակցիայի ընթացքում՝ մարտի 26-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ , զգալի աճել է Կոնվերս Բանկի Mastercard եւ Maestro քարտերով անկանխիկ գործարքների և՛ քանակը ,և՛ ծավալը: Մասնավորապես, բանկի քարտերով անկանխիկ գործարքների շրջանառությունը աճել է 23%-ով, իսկ անկանխիկ գործարքների քանակը՝ 77%-ով»,- ասացին բանկում:
Զուգահեռաբար, ակցիայի մասնակիցները, կատարելով անկանխիկ գնումներ բանկի գործընկերային ցանցում, օգտվել են գումարի հետվերադարձի, Կոնվերս միավորներ կուտակելու հնարավորությունից, իսկ 10-ը հաջողակներ՝ խաղարկությամբ, ստացել էին տարբեր մրցանակներ՝ 6 հատ 100.000 դրամ, 3 հատ 250.000 դրամ և UEFA Չեմպիոնների լիգայի եզրափակչի 1 տոմս՝ երկու հոգու համար/ ներառյալ ուղեգիրը/:
Նշենք, որ խաղարկությանը մասնակցել են նվազագույնը 400 000 դրամ/ համարժեք արտարժույթ/ ընդհանուր գումարի առնվազն 25 անկանխիկ գործարք քարտապանները: