31/05/2018 19:57
Չինաստանն իրեն իրավունք է վերապահել պատասխանելու ԱՄՆ ներդրումային սահմանափակումներին
ԱՄՆ ներդրումային սահմանափակումները չեն համապատասխանում Առևտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքներին, Չինաստանն իրեն իրավունք է վերապահում այդ միջոցառումներին պատասխանելու: Այս մասին հայտարարել է Չինաստանի կոմերցիայի նախարարության ներկայացուցիչ Գաո Ֆենը, փոխանցում է РИА Новости-ն:
Ավելի վաղ ԱՄՆ-ն մտադիր էր հունիսի 30-ին հայտարարել չինական բիզնեսի համար ներդրումների սահմանափակումների և տեխնոլոգիաների արտահանումների լրացուցիչ վերահսկողության մասին:
«ԱՄՆ նեդրումային սահմանափակումները չեն համապատասխանում ԱՀԿ սկզբունքներին: Մենք կգնահատենք ԱՄՆ առևտրային սահմանափակումների ազդեցությունը: Չինաստանն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ընդունելու ԱՄՆ ներդրումային սահմանափակումների դեմ», - ճեպազրույցում ասել է Գաո Ֆենը: