31/05/2018 13:24
Տեղի կունենա Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների 2-րդ միջազգային փառատոնիը
Հունիսի 12-ին, 13-ին, 14-ին և 15-ին Երևանի մի շարք համերգասրահներում, ինչպես նաև Բյուրականի արվեստի ակադեմիայում տեղի կունենա Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների 2-րդ միջազգային փառատոնը:
Հատկանշական է, որ Հայաստանը երկրորդ երկիրն է, որտեղ անցկացվում է բացառապես փողային գործիքների միջազգային փառատոն:
Այս տարի Հայաստանում հյուրընկալվելու են յոթ երկրներից ավելի քան քսան երաժիշտ կատարողներ: Իրենց մասնակցությամբ փառատոնը պատվելու են այնպիսի երաժիշտներ, ովքեր աշխատում և ստեղծագործում են Վիեննայի ֆիլհարմոնիկ, Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնի ինչպես նաև այլ հեղինակավոր նվագախմբերում:
Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Կարեն Դուրգարյանը, տնօրենը և պրոդյուսերը՝ Շմավոն Գրիգորյանը: Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է Վահան Մարտիրոսյանը: