01/06/2018 10:49
Ութ մարզ նոր մարզպետ ունի. Սյունիքի ու Արմավիրի մարզերում դեռ նոր նշանակում չկա
Կառավարության այսօրվա նիստում նշանակվեցին ութ մարզի մարզպետները:
Աշոտ Սիմոնյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ, Գարիկ Սարգսյանը՝ Արարատի մարզպետ, Ռոմանոս Պետրոսյանը՝ Կոտայքի մարզպետ, Վահե Ղալումյանը՝ Տավուշի մարզպետ, Կարեն Սարուխանյանը՝ Շիրակի մարզպետ, Իշխան Սաղաթելյանը՝ Գեղարքունիքի մարզպետ, Հրանտ Մարգարյանը՝ Լոռու մարզպետ, Արագած Սաղաթելյանը՝ Վայոց ձորի մարզպետ:
«Այստեղ գործ ունենք քաղաքական պայմանավորվածությունների հետ», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հավելեց, որ կառավարությունում ընդգրկված բոլոր ուժերն ունեն մարզպետներ:
Չնշանակվեցին միայն Սյունիքի և Արմավիրի մարզպետները:
«Մարզպետներն արդեն կարող են անցնել իրենց պարտականությունների կատարմանը», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: