01/06/2018 10:18
«Հրապարակ». Սամվել Ալեքսանյանը սպառնացել է
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Սամվել Ալեքսանյանը ՀՀԿ գործընկերների մոտ ԱԱԾ-ի գործողությունների վերաբերյալ սպառնացել է նոր կառավարությունների հասցեին՝ ասելով, որ իրենց սրած բիզը «թեքվելու» է հենց իրենց կողմը․ Երևանի «սիթի»-ներում տոտալ ստուգումների և տույժ-տուգանքներ սահմանելու արդյունքում շեշտակիորեն կբարձրանան ապրանքների գները։
Նման ծրագիր ունեն նաև մյուս գործարարները, որոնք դեռ չեն հայտնվել ԱԱԾ-ի հարվածի տակ: Նրանք կարծում են, որ ի վերջո ժողովուրդը կզայրանա ու ոտքի կելնի կառավարության դեմ»։