01/06/2018 11:12
Հաշվետու տարում ԱԺ-ն տնտեսման արդյունքում բյուջե է վերադարձրել 44 մլն դրամ
2017 թվականին ԱԺ-ին հատկացվել է 4 մլրդ 399 մլն 493 հազար դրամ 4 ծախսային ծրագրի գծով, ԱԺ-ում բյուջեի կատարողականի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը։
Ներգարվվել են նաև միջոցներ ՀՀ նախագահի աշխատակազմից՝ 53 մլն դրամի չափով։
«Արդյունքում ԱԺ ճշտված բյուջեն 8 ծրագրերի գծով կազմել է 4 մլրդ 452 մլրն 493 հազար դրամ։ Բյուջեն ծախսվել է 99 տոկոսի չափով», - ասաց նա։
«ԱԺ աշխատակազմի և պատգամավորների պահպանում» ծրագրով ծախսվել է 4 մլրդ 139 մլն 712 հազար դրամ։ Նրա խոսքով՝ ԱԺ աշխատակազմի փաստացի ծախսերը 2016-ի նկատամամբ 350 մլն դրամով պակասել են, ինչը տեղի է ունեցել 26 պատգամավորի, 26 օգնականի և աշխատակազմից 26 աշխատակցի կրճատման արդյունքում։
ԱԺ աշխատակազմի վերապատրաստման համար ծախսվել է 225 հազար դրամ 30 պետական ծառայողի վերապատրաստման համար։
37 մլն դրամ ծախսվել է ԱԺ մասնաշենքում գտնվող ՊՊԾ զորանոցի և ԱԺ շենքի ջեռուցման համակարգի մասնակի վերանորոգման համար, 14 մլն դրամ էլ՝ զորանոցի գույքի ձեռքբերման համար։
«Հաշվետու տարում ԱԺ-ն տնտեսման արդյունքում բյուջե է վերադարձրել 44 մլն դրամ», - նշեց Սաղաթելյանը։
ԱԺ աշխատակամզի ղեկավարը նաև ընդգծեց, որ վերանայվել է ԱԺ ավտոտրանսպորտային տնտեսությունը, որի արդյունքում նախորդ տարի 81 մեքենայից 14-ը կրճատվել է, 7-ը նախատեսվում է կրճատել այս տարի։