02/06/2018 09:50
Դավիթ Հարությունյանի հայտարարությունը կապիտուլյացիայի պայմանների շուրջ բանակցություններին պատրաստ լինելու արձանագրում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը ՀՀԿ ԳՄ նիստից հետո արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման և Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցում իշխանությանն աջակցելու ՀՀԿ-ի պատրաստակամության մասին արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի հայտարարությունը կարելի է դիտարկել որպես կապիտուլյացիայի պայմանների շուրջ բանակցություններին պատրաստ լինելու արձանագրում:
Հարությունյանը, ըստ էության, ասում է, որ ՀՀԿ խմբակցությունը պատրաստ է կատարել նոր իշխանության ցանկությունները, բայց դրա փոխարեն ցանկանում է, որ իշխանությունը երաշխիքներ տա իրենց նյութական և անձնական անվտանգության մասով: Իշխանությունը չարձագանքեց Հարությունյանի հայտարարությանը՝ ցույց տալով, որ մտադիր չէ այդ թեմայով բանակցությունների ու կոմպրոմիսների կայացմանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում