02/06/2018 15:03
Արցախում պահանջում են ուժային մարմինների ղեկավարների հրաժարականները
Արցախում այսօր առավոտից ցույցեր են ընթանում: Ցուցարարները պահանջում են ոստիկանության, դատախազության և ԱԱԾ հատուկ ջոկատի հրամանատարների հրաժարականները:
Նրանց հետ փորձեց խոսել ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը: Վերջինս լսեց ցուցարարների պահանջները և ասաց, որ կքննարկի այդ հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի հետ:
Ցուցարարներից մեկն ասաց, որ Խանումյանն արդեն երկրորդ անգամ է հանդիպում ՄԻՊ-ի հետ՝ զգուշացնելով, որ երրորդը չի լինելու: Քաղաքացին ասաց, որ իրենք չեն պատրաստվում մի քանի օր սպասել՝ հորդորերոլվ հնարավորինս արագ կյանքի կոչել իրենց պահանջները:
Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով երեկ Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպին, Խանումյանը նշեց, որ տեսանյութերը միանշանակ չեն ու տարվում է քննություն պարզելու, թե ինչ է կատարվել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հունիսի 1-2-ի գիշերը ԱՀ ԱԱԾ մի խումբ զինծառայողներ, կենցաղային հողի վրա, Ստեփանակերտում ծեծի են ենթարկել երկու քաղաքացու։
Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ: