04/06/2018 09:38
Արցախի նախագահ Բակո Սահակյանը ընդունել է բողոքի ակցիայի ներկայացուցիչների
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 3-ին ընդունել է Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների, տեղեկացնում է ԱՀ նախագահի պաշտոնական կայքը:
Հանդիպմանը քննարկվել են Հունիսի 1-ին Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպին վերաբերող մի շարք հարցեր։
Արցախի ղեկավարը ներկաներին հավաստիացրել է, որ իրականացվելու է մանրակրկիտ ու անաչառ հետաքննություն, և մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքով սահմանված կարգով։