04/06/2018 13:21
Այսօր ոստիկանությունում չկան կոռուպցիոն էլեմենտներ. ՀՀ ոստիկանապետ
Ես վստահորեն հայտարարում եմ՝ այսօր ոստիկանությունում չկան կոռուպցիոն էլեմենտներ, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպանը։
Հարցին, թե ԱԱԾ պետը կոչ է արել ոստիկանության որոշ ստորաբաժանումներում դադարեցնել կոռուպցիոն դրսևորումները, Օսիպյանն արձագանքեց, որ որոշ ստորաբաժանումներում, ինչպես օրինակ քաղաքացիների հետ առնչվողներում կամ ճանապարհային ոստիկանության, հնարավոր է, որ նման դրսևորումներ եղել են.
«Բայց ճիշտ չէ ասել, որ ոստիկանությունում համատարած եղել են նման երևույթներ»,- նշեց նա։
Ոստիկանապետը նաև նկատեց, որ նման երևույթների բացահատման դեպքում բոլոր մեղավորներն, անկասկած, պատժվելու են։
Հարցին, թե ե՞րբ կլինեն նախկին ոստիկանապետի աշխատանքի շրջանում թույլ տված նման դրսևորումների բացահայտումները, Օսիպյանն ասաց` թեև ինքը չի բացառում, որ նման դրևսրումներ եղել են, բայց դրանց վերաբերյալ փաստեր չկան։
«Չբացառենք, որ եղել է, բայց ես փաստեր չունեմ։ Եթե դու ունեք, ներկայացրեք և ես լիարժեք կուսումնասիրեմ դրանք»,- նշեց նա։