04/06/2018 13:49
Կիպրոսում բանկերին հրահանգել են փակել օֆշորային ընկերությունների հաշվեհամարները
Կիպրոսի Կենտրոնական բանկը տեղի բանկերին հրահանգել է փակել օֆշորային ընկերությունների հաշվեհամարները: Այդ մասին Forbes-ի իր սյունակում գրել է հարկային իրավունքի մասնագետ Ալեքսանդր Զախարովը:
Նա ենթադրում է, որ օֆշորային են այն ընկերությունները, որոնք գրանցված են Բելիզում, Բրիտանական Վիրջինյան կղզիներում, Սեյշելյան կղզիներում և Կարիբյան լողավազանի տարածքի այլ կղզիներում:
Նման ընկերությունների հաշիվների փակումը մեկնարկելու է այսօր՝ հունիսի 4-ին: