04/06/2018 15:15
Մենք հակված չենք մարդկանց ձերբակալել, նստացնել. հակված ենք պետբյուջեից գողացված գումարները վերադարձնել. Վանեցյան (Տեսանյութ)
Չեմ կարող հստակ ասել, որ ոլորտներում կամ գերատեսչություններում են բացահայտումներ սպասվում, սպասեք մի քիչ ականատես կլինեք, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Հարցին, թե որքան գումար այդ բացահայտումները կբերեն բյուջե, Վանեցյանը նշեց.
«Դրա մասնագետը չեմ։ Կարող եմ արձանագրել միայն խախտումները, իսկ ֆինանսական տվյալները կարձանագրի ՊԵԿ-ը»։
Նա ընդգծեց, որ իրենց նպատակը գողացած գումարները պետբյուջե վերադարձնել է՝ անդրադառնալով «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների և ծանոթների անվամբ գրանցված 461 ԱՁ-ներին, որոնք գործունեություն են ծավալել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում:
«Մենք հակված չենք մարդկանց ձերբակալել, նստացնել։ Մենք հակված են պետությունից այս կամ այն ճանապարհով գողացված կամ շրջանցված գումարները վերադարձնել պետբյուջե։ Բոլորն ասում են, որ ինչ-որ գործի հետևում կանգնած է մեկը, բայց հավատացեք՝ իրավական առումով բավականին բարդ է և գրեթե անհնար, իսկ այն մարդիկ, ում անունով գրանցված են այդ ձեռնարկությունները, իրենց կանչել քրեական պատասխանատվության, կարծում եմ, ոչ արդարացի է, և քրեական հոդվածը, որով հարուցվում են քրգործերը, նախատեսում են՝ պետբյուջեի վնասը վերականգնելու դեպքում քրեական գործը կարճել», - նշեց նա։
ԱԱԾ տնօրենն ասաց, որ կլնի քննություն, որտեղ կհրավիրվեն նաև այն պաշտոնատար անձինք, ովքեր տեղյալ են եղել այդ գործողություններից.
«Եթե չեն կարողանա տալ հստակ պատասխաններ իրենց գործողություների մասին, նրանք կներգրավվեն քրգործում որպես մեղադրյալներ», - ասաց Վանեցյանը։
Հարցին, թե այդ չարաշահումները կատարվել են ՊԵԿ նախկին նախագահի օրոք, Վանեցյանը նշեց. «Նախկին ղեկավարներ ասելը չի նշանակում, որ Վարդան Հարությանն է։ Հրավիրվելու են երկու ՊԵԿ նախկին նախարարները ևս»։