05/06/2018 12:40
ՀՀ պատմության մեջ առաջին անգամ Երևանում անցկացվել է «Հայաստան-2018» շաշկու միաջազգային մրցաշար (Լուսանկարներ)
Ռուսական շաշկու միջազգային ֆեդերացիայի և շաշկու ՀՀ ֆեդերացիայի համատեղ ջանքերով մայիսի 27-ից հունիսի 3-ը Երևանում կայացավ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ կազմակերպված շաշկու միջազգային մրցաշարը՝ «Հայաստան-2018», որն անցկացվեց շվեյցարկան մրցկարգով՝ 8 տուրով:
Մրցաշարը կազմակերպելու համար Հայաստան էր ժամանել շաշկու միջազգային ֆեդերացիայի՝ IDF-ի նախագահ, գրոսմայստեր Վլադիմիր Լանգինը ու IDF-ի գլխավոր քարտուղար, գրոսմայստեր Անտոնինա Լանգինան: Ստուգատեսին մասնակցել են հինգ երկրի 36 շաշկիստ, որոնցից 27-ը Հայաստանից, 6-ը`Ռուսաստանից, մեկական պատվիրակ էլ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Ուկրաինայից: Մասնակիցներ թվում էին 1 գրոսմայստեր, 2 միջազգային, IDF-ի՝ 1, ազգային՝ 4 վարպետ:
Արդյունքներ դասական 45+10
1-ին տեղ. Մելնիկով Դմիտրի, Ռուսաստան. 16 միավոր 16-ից
2-րդ տեղ. Ղուլյան Մարատ, Հայաստան. 13 միավոր
3-րդ տեղ. Ռուսլան Պեշչերով, Ռուսաստան. 12 միավոր
5-11-րդ տեղերը 10-միավորով բաժանեցին 7 մասնակից, այդ թվում Նշան Ալավերդյանը, բայց լրացուցիչ գործակցով գրավեց 9-րդ տեղը: Ընդհանուր հաշվարկում նա առժանացավ Հայաստանից լավագույն արդյունքի համար նախատեսված մրցանակին: Տարբեր մրցանակների արժանացան հետևյալ մարզիկները՝ Տիգրան Հակոբյանը 9 տարեկանների լավագույն արդյունք, 12 տարեկաններ՝ Մորյան Խաչատուր, 20 տարեկաններ՝ Դավիթ Պողոսյան: Աղջիկներից Մորյան Կարինեն:
Կայծակնային 3+2
1. Ռուսլան Պեշչերով. 15 միավոր
2. Դմիտրի Մելնիկով. 13 միավոր
3. Նշան Ալավերդյան. 12 միավոր
Հայաստանից լավագույն արդյունքները գրանցեցին՝
9 տարեկաններ՝ Պետրոսյան Մինաս
12 տարեկաններ՝ Օրդյան Ռաֆայել
20 տարեկաններ՝ Հակոբյան Խաչատուր
Աղջիկներից Պետրոսյան Մարիամն էր լավագույնը
Տարբեր անվանակարգերում մրցանակների արժանացան հետևյալ մասնակիցները՝ Երեմյան Հայկ, Գրիգորյան Գագիկ , Ազիզբեկյան Սամվել, Սանթրոսյան Անդրե և Սուքիասյան Զորիկ:
Կայծակնային մրցույթում հաջող հանդես եկած Նշան Ալավերդյանը գրանցեց հետևյալ արդյունքները՝ ոչ-ոքի Դմիտրի Մելնիկովի հետ (գրոսմայստեռ, Ռուսաստան), մրցաշարում ամենաբարձր վարկանիշը ունեցող՝ 2321 Պրոկոպենկոյի հետ (IDF-ի սպորտի վարպետ): Պարտվեց հաղթող Ռուսլան Պեշչերովին (միջազգային վարպետ, 2-րդ վարկանիշը ունեցող 2319): Տոնեց 5 հաղթանակ հետևյալ մրցակիցների հետ պայքարում՝ Մորյան Խաչատուր, Պողոսյան Դավիթ, Սամվել Ազիբեկյան, Ալիսիա Շիրյաևա, Պոլինա Պետրովա:
Նշան Ալավերդյանին շնորհվեց նաև IDF սպորտի վարպետի կոչում:
Մրցույթի կազմակերպմանը աջակցելու և Հայաստանում շաշկին զարգացնելու համար IDF-ի կողմից պարգևատրվեցին՝ ՀՀ Շաշկու ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Պողոսյանը, «Ուսում» դպրոցի տնօրեն Սուսաննա Թամարյանը, Էթիկայի դպրոցի տնօրեն Գևորգ Մկրտչյանը, «Թոմաս Տվինինգ» ռեստորան-թեյարանի տնօրեն Հայկ Օրդյանը: