05/06/2018 13:43
Որոշումը, որով ֆեդերացիան պատժել է, կարծում եմ՝ մեղմ էր. «Փյունիկի» սեփականատերը՝ «Շիրակին» պատժելու մասին
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը ցավում է, որ «Շիրակ» ակումբը հայտնվեց տխուր իրավիճակում:
«Ինձ համար շատ տխուր նորություն է, բայց ես հուսով եմ, որ Հայաստանի ֆուտբոլը կզարգանա, ես որոշ գումար եմ ներդրել նաև դրա համար» , -այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Արթուր Սողոմոնյանի խոսքով՝ «Շիրակի» հետ տեղի ունեցածը ցավալի էր, բայց, նրա խոսքով, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումը ճիշտ էր:
«Ֆեդերացիան ճիշտ էր, այդպիսի բաներ չպետք է լինեն ֆուտբոլում, այն որոշումը, որով ֆեդերացիան պատժել է, կարծում եմ՝ մեղմ էր», - ասաց «Փյունիկ» ակումբի սեփականատերը:
Հիշեցնենք՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Հայաստանի առաջնությունում հանդես եկող «Շիրակ» ակումբին պայմանավորված խաղի փորձի պատճառաբանությամբ զրկեց 12 միավորից, ինչը ակումբին զրկեց չեմպիոն դառնալու հնարավորությունից։
«Շիրակ» ակումբը ՀՖՖ-ի որոշումը համարում է ապօրինի։