07/06/2018 21:00
Հայտնի է, թե երբ ամբողջ Ռուսաստանում կգործարկվի «tax free»-ն
ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը հայտարարել է, որ «tax free» համակարգը 2019 թվականից գործարկվելու է Ռուսաստանի ամբողջ տարածքում, հայտնում է Gazeta.ru-ն:
Նա հիշեցրել է, որ զբոսաշրջիկերի գնունակության բարձրացման նպատակով երկրի 12 շրջաններում «tax free»-ն արդեն գործում է:
«Այն լրամշակելուց հետո նախատեսում ենք 2019 թվականից ներդնել երկրի ամբողջ տարածքում»,- ասել է Մանտուրովը: