07/06/2018 15:55
Լավրով. Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին պետք է համաձայնեցնեն Երևանն ու Բաքուն
Բանակցություններում Լեռնային Ղարաբաղի մասնակցության վերաբերյալ որոշումը պետք է համաձայնեցնեն Երևանն ու Բաքուն, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մոսկվայի դիրքորոշումը մնացել է անփոփոխ` խնդրի լուծում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով: Մենք համոզված ենք, որ սա օպտիմալ ձևաչափ է», - հայ գործընկերոջ` Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Ս.Լավրովը:
Նա նշել է, որ բանակցությունների ձևաչափի փոփոխման շուրջ բոլոր պայմանավորվածությունները պետք է ձեռք բերվեն Երևանի և Բաքվի միջև:
«Եթե կողմերը որոշակի փուլում համաձայնության գան, որ Լեռնային Ղարաբաղը կրկին պետք է ներկայացվի բանակցություններում, ապա դա կլինի նրանց որոշումը, և մենք կհարգենք այդ որոշումը», - ասել է նախարարը: