07/06/2018 16:05
Լավրով. ՍԾՏՀ ԱԳՆ ղեկավարների հանդիպումը կանցկացվի Երևանում՝ հունիսի վերջին
Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը տեղի կունենա հունիսի վերջին Երևանում, հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման արդյունքներով:
«Հատուկ ուշադրություն է դարձվել մեր աշխատանքի համակարգմանը՝ Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակում, որի հերթական նիստը կայանալու է Երևանում ընթացիկ ամսվա վերջում», - ասել է Ս.Լավրովը: