07/06/2018 13:17
Անհարմար է բանակցել, երբ նախկին պայմանավորվածությունները ԼՂ հարցով չեն կատարվում. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ պատրաստ է ԼՂ հարցով բանակցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:
«Բանակցությունների արդյունավետությունը բարձրացելու առումով անհրաժեշտ է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնել: Որովհետև անհարմար է բանակցել նոր պայմանավորվածությունների շուրջ, եթե նախկինները չեն կատարվում», - ասաց Ն.Փաշինյանը՝ Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ:
Նա նաև ընդգծեց, որ հակառակորդի յուրաքանչյուր արկածախնդրություն կհանդիպի հայկական կողմի ջախջախիչ հակահարվածին: