07/06/2018 13:12
Առնվազն մյուս տարվա պետբյուջեում կնախատեսենք կենսաթոշակների և աշխատավարձերի ավելացումը. Փաշինյան
Մենք շատ հստակ խնդիր ենք ձևակերպել՝ էականորեն ավելացնել պետական եկամուտները, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ դա կարելի է անել ստվերի կրճատման հաշվին և գործարարներին ՀՀ-ում կոռուպցիոն պարտավորություններից ազատելով։
«Հույս ուեննք, որ դրանից ազատված միջոցները կներդվեն տնտեսության մեջ և այդպիսով անուղղակիորեն կնպաստեն պետեկամուտների ավելացմանն ու առնվազն մյուս տարվա պետբյուջեում մենք կնախատեսենք կենսաթոշակների և աշխատավարձերի ավելացումը», - նշեց Փաշինյանը։