07/06/2018 13:50
Արցախի ԱԱԾ նախկին պետ Արշավիր Ղարամյանի որդին կալանավորվեց
Արցախի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանի որդին կալանավորվել է, այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության դատախազությունից։
Նախաքննության մարմնի կողմից Մխիթար Մուսայելյանին, Սերգեյ Մուսայելյանին, Գուրգեն Հայրապետյանին և Վարդան Ղարամյանին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով:
Նույն օրը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: