07/06/2018 18:42
Ազգային ժողովը կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի կառավարության նոր ծրագրին
Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում հավանության արժանացրեց կառավարության նոր ծրագիրը:
Փաստաթղթին կողմ քվեարկեց 62 պատգամավոր, դեմ՝ 39:
Քվեարկությունից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորեց վարչապետին և հույս հայտնեց, որ ծրագրում ամրագրված դրույթները կյանքի կկոչվեն:
Մինչ քվեարկությունը, ներկայացնելով կառավարության ծրագիրը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանակն ընտրություններն անհրաժեշտ են, որպեսզի հեռանա կեղծիքով ընտրված օրենսդիր իշխանությունը։ Նա նշեց, որ ընտրությունները կանցկացվեն մեկ տարվա ընթացքում:
Նա նշեց նաև, որ հստակ խնդիր է ձևակերպված՝ էականորեն ավելացնել պետական եկամուտները, իսկ մյուս տարվա պետբյուջեում կնախատեսեն կենսաթոշակների և աշխատավարձերի ավելացում։
Ն.Փաշինյանի խոսքով, պատժելու մոլուցքի մեջ ոչ մի օրինախախտման, ոչ մի ռեպրեսիայի չեն գնալու:
Կառավարության առաջնահերթ նպատակներից Ն.Փաշինյանը նշել է Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը:
Իսկ Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի եղել և չի լինելու ամերիկամետ, եվրոպամետ, ռուսամետ կամ հակառակը: