08/06/2018 14:45
«Credit Suisse» բանկը մոտ 50 մլն դոլար է վճարելու՝ անբարեխիղճ աշխատանքի համար
Շվեյցարական «Credit Suisse» բանկը պայմանավորվածություն է ձեռք բերել ԱՄՆ Արդարադատության նախարարության և Արժեթղթերի ու բորսայի հանձնաժողովի հետ՝ կապված Չինաստանում անբարեխիղճ ճանապարհով աշխատակիցներ ընդունելու գործի քննության հետ:
«Credit Suisse»-ը համաձայնել է վճարել 47 մլն դոլար: Քննությունն ապացուցել է, որ բանկի չինական մասնաճյուղը աշխատակիցներ էր ընդունում տեղի պետական հիմնարկների խորհրդով` դրա դիմաց ստանալով շահավետ պայմանագրեր և այլ արտոնություններ:
Արդյունքում, «Credit Suisse»-ում աշխատանքի էին անցնում չինացի բարձրաստիճան պաշտոնյաների երեխաներն ու այլ ազգականները: