08/06/2018 13:17
Հնարավոր է, անապահով ընտանիքներին տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը 10 դրամով իջեցնելու որոշումը կիրառվի հուլիսի 1-ից. նախարար
Եթե վերջնական որոշում կայացվի, հնարավոր կլինի հենց հուլիսի 1-ից 10 դրամի չափով նվազեցնել անապահով ընտանիքներին տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստի ժամանակ նախարարը նշել էր, որ ուսումնասիրությունների արդյունքում իրենք եկել են եզրահանգման, որ կա հնարավորություն 10 դրամի չափով նվազեցնել անապահով ընտանիքներին տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը: