08/06/2018 13:35
ՊԵԿ փոխնախագահին ԱԱԾ հրավիրելն ու հարցաքննելը բնականոն գործընթաց է. Դավիթ Անանյան
ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը հրավիրվել է ԱԱԾ և հարցաքննվել է, լրագրողների հետ ճեպազրուցյում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Դա բնականոն գործընթաց է, որովհետև պետական պաշտոնյան լրատվամիջոցների հետ ճեպազրույցում հայտնել է որոշ տեղեկատվություն, որի վերաբերյալ հայտնել է բացատրություն: Ես էլ ձեզ հետ ճեպազրույցում նախորդ անգամ «Նորֆոլկին» վերաբերող որոշակի տեղեկատվություն եմ ներկայացրել, ազգային անվտանգությունը դիմել է ինձ, ես էլ այսօր գրավոր ներկայացնելու եմ այդ տեղեկատվությունը», - ասաց ՊԵԿ նախագահը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՊԵԿ փոխնախագահը հրավիրվել էր հարցաքննվելու, որովհետև ներկա էր եղել սուպերմարկետներին գյուղմթերքի դիմաց 20 տոկոս եկամտահարկի փոխարեն 2 տոկոս հարկ վճարելու որոշմանը: