08/06/2018 12:36
ԱՄՆ դաշնային բյուջեի դեֆիցիտն ավելացել է մինչև 530 մլրդ դոլար
ԱՄՆ-ի դաշնային բյուջեի դեֆիցիտը 2018 ֆինանսական տարվա 8 ամսում ավելացել է մինչև 530 մլրդ դոլար՝ անցյալ տարվա համանման ցուցանիշը գերազանցելով 97 մլրդ դոլարով, հայտնել է The Hill թերթը` հղում անելով ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային վարչության զեկույցի տվյալներին:
Հաղորդվում է, որ կառավարական ծախսերը 2017 թվականի համեմատ աճել են 6 տոկոսով, մինչդեռ բեյուջեի եկամտային մասն ավելացել է միայն 3 տոկոսով:
Փորձագետները կանխատեսում էին, որ հանրապետականների կողմից առաջարկված հարկային պարտավորությունները, որոնք նվազեցրել են հարկադրույքների չափերը կբերեն բյուջեի դեֆիցիտի աճին: