08/06/2018 14:37
ՌԴ Կենտրոնական բանկը ֆուտբոլի Աշխարհի առաջնության ընթացքում կիբեռհարձակումներ չի սպասում
Ռուսաստանի Կենտրոնական բանկի տեղեկատվական անվտանգության վարչության պետի պաշտոնակատար Արտյոմ Սիչովը հայտարարել է, որ Կենտրոնական Բանկը չի սպասում կիբեռհարձակումների ակտիվացում՝ Ռուսաստնում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնության ընթացքում, հայտնում է РИА Новости-ն:
«Արտառոց ոչինչ դեռևս չենք տեսնում»,- ասել է նա:
Սիչովը նաև տեղեկացրել է, որ ռուսական ֆինանսական ենթակառուցվածքը ցանկացած հարձակման պատրաստ է: