08/06/2018 13:27
Եթե Ռուստաստանը թանկացնի մատակարարվող գազի գինը, չի բացառվում, որ Հայաստանը Իրանից գազ ներկրի. Գրիգորյան
Հայաստանը շահագրգռված է, որպեսզի հանրապետություն էժան գազ ներկրվի, լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:
Նա ընդգծեց, որ Ռուսաստանի հետ գազի սակագնի վերաբերյալ գործող պայմանագիրն ավարտվում է 2018-ին:
«Պայմանագիրը տարվա վերջ պետք է թարմացվի, նոր պայմաններով քննարկումներ տեղի կունան նոյեմբերին: Հնարավոր է գնի բարձրացում տեղի ունենա, թե՝ ոչ, եկեք այս պահին չանդրադառնամ դրան: Գազի գնի վերաբերյալ քննարկումները կսկսվեն ու համապատասխան առաջակներ կլինեն», - նշեց նախարարը:
Դիտարկմանը, եթե Ռուսաստանը թանկացնի գազի գինը, արդյոք Հայաստանը պատրա՞ստ է Իրանից գազ գնել, նախարարն ասաց.
«Եթե գնա նման քայլի, ամեն ինչ հնարավոր է: Մենք շահագրգռված ենք, որ ներկրենք էժան գազ»:
2016 թ-ին «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերն ու «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրեն Վարդան Հարությունյանը ստորագրել էին պայմանագիր, ըստ որի ռուսական գազը մինչև 2018 թ. Հայաստան է մատակարարվելու 150 դոլարով հազար խմ դիմաց: Նախկինում հազար խմ դիմաց Հայաստանը վճարում էր 165 դոլար: