11/06/2018 16:19
Բելառուսի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզ» վաճառելն այնքան էլ տրամաբանական չէ. ՀՀ փոխարտգործնախարար
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավում է, որ Բելառուսը «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր է վաճառել Ադրբեջանին։
«Մեզ համար շատ ցավալի է, որ Բելառուսը, լինելով մեզ բարեկամ երկիր, մեզ հետ ներգրավված լինելով մի շաքր բազմակողմ ֆորմատներում ու ունենալով դաշնակցային պարտավորություններ, զինատեսակներ է վաճառում մեզ հետ կոնֆլիկտ ունեցող պետությանը», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարի ժամանակ ասաց ՀՀ փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը։
Նա նշեց, թե կարծում է, որ Հայաստանն ինչպես նախկինում, այնպես էլ հետագայում այս հարցերը համապատասխան կերպով կբարձրացնի։
ՀՀ փոխարտգործնախարարն ասաց, որ Բելառուսի կողմից Ադրբեջանին զինատեսակ վաճառելն այնքան էլ տրամաբանական չէ։
«Տրամաբանական չէ՝ հաշվի առնելով Հայաստանի ու Բելառուսի միջև գոյություն ունեցող բարեկամական ու դաշնակցային հարաբերությունները», - նշեց Ռուբեն Ռուբինյանը։