11/06/2018 16:53
Արցախում զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 11-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վահագն Էլոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, տեղեկացնում են Արցախի նախագահի լրատվական ծառայությունից։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ հունիսի 10-ին` ժամը 18:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Վահագն Ջոնիկի Էլոյանը: