11/06/2018 14:46
ՌԴ պետընկերությունները միլիոններ են ծախսել ԱԱ-2018-ը VIP կարգով դիտելու համար
Ռուսական պետական ընկերությունները ծախսել են մոտ 3,3 միլիոն դալար` ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումները դիտելու համար: Այս մասին հայտնում է РБК-ն, որի լրագրողները վերլուծել են մարզադաշտերի VIP տեղերի համար տոմսերի գնման մրցույթների արդյունքները:
Պայմանագրերի կնքման գլխավոր կատարողը ՖԻՖԱ-ի շվեյցարական գործընկեր Match Hospitality-ն է, որի միջոցով էլ իրականացվում է լավագույն տեղերի տոմսերի վաճառքը, այդ թվում՝ VIP հատվածների:
Թոփային տեղերի գնման առաջատարը դարձել են «ՎՏԲ24»-ը և «ՎՏԲ Ապահովագրությունը»: