11/06/2018 18:46
Երազանքներս չեն փոխվում, գնալով ավելի են ամրապնդվում. Մերի Քոչարյանը դարձավ 15 տարեկան. լուսանկարներ
Երգչուհի, դերասանուհի Մերի Քոչարյանը հունիսի 10-ին դարձավ 15 տարեկան: Aysor.am-ի հետ զրույցում հոբելյարը պատմեց՝ տոնական օրն անցկացրել է բնության գրկում՝ ընկերների ու հարազատների միջավայրում:
«Բոլորով միասին գնացել էինք քաղաքից դուրս, ամեն ինչ հրաշալի անցավ: Կողքիս էին մեր՝ «Նվագախմբի երեխաները» սիթքոմի գլխավոր դերակատարները, ովքեր արդեն դարձել են իմ մտերիմ ընկերները: Ներկա էր նաև դերասան Վարդան Հովսեփյանը», -մանրամասնեց օրվա հերոսուհին:
15-ամյա երգչուհու նպատակներն անփոփոխ են՝ համագործակցություն սիրելի երգչի հետ, լավ դերի առաջարկ ու մենահամերգ: Ինչպես ինքն է նկատում՝ երազանք ունենալը պարտադիր պայման է, քանի որ դրանք մի օր իրական շունչ են առնում:
«Երազանքներս չեն փոխվում, գնալով ավելի են ամրապնդվում. Ցանկանում եմ զուգերգ ունենալ իմ սիրելի արտիստներից որևէ մեկի հետ՝ Բիյոնսե, Ջեսսի Ջի… Նաև ուզում եմ նկարահանվել հետաքրքիր գեղարվեստական ֆիլմում, որի գլխավոր հերոսուհին կլինեմ հենց ես: Մյուս երազանքս էլ այն է, որ ուզում եմ ունենալ մեծ ու շքեղ մենահամերգ արտերկրում: Սրանք իմ երազանքներից մի քանիսն են, որոնց ես հավատում ու ձգտում եմ իրականացնել: Վստահ եմ, այդպես էլ կլինի, չէ՞ որ, եթե որևիցե բան շատ ես ուզում ու աշխատում ես այդ ուղղությամբ, ապա անհնարինն անգամ հնարավոր է դառնում», - մեզ հետ զրույցը եզրափակեց Մերի Քոչարյանը: