11/06/2018 23:26
Փոխոստիկանապետը հրաժարական է տալիս
Հայաստանի փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Անուբաղ Համբարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, փոխանցում են Aysor.am-ի աղբյուրները։
Անուբաղ Համբարյանը ոստիկանության համակարգում է երկար տարիներ։ 2008-2013 թվականներին Համբարյանը ղեկավարել է Լոռու մարզի ոստիկանության վարչությունը։ 2013-ից մինչ այժմ նա Հայաստանի փոխոստիկանապետն էր։
Aysor.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել հենց Համբարյանից, սակայն վերջինը հարցը լսելուց հետո, ասաց. «ինձ հետո կզանգեք», ու անջատեց հեռախոսը։