12/06/2018 09:58
Ռուսաստանը փորձում է ճնշում գործադրել Հայաստանի նոր իշխանության վրա և հնազանդեցնել նրան. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ գազի գնի հնարավոր վերանայման խոսակցությունները Հայաստանի նոր իշխանության վրա ճնշման միջոց են: Ռուսաստանը Հայաստանի համար գազի գնի զեղչ էր արել մինչև 2018թ. ավարտը՝ սահմանելով 150 դոլար հազար խորանարդի համար: Հիմա ակնարկելով, որ գազի գինը սահմանի վրա կարող է փոխվել, Ռուսաստանը փորձում է ճնշում գործադրել Հայաստանի նոր իշխանության վրա և հնազանդեցնել նրան: Ռուսական հաշվարկը պարզ է, եթե գազի գինը բարձրանա, այն կարող է բացասաբար ազդել գործող իշխանության վարկանիշի վրա: Հայաստանը չի կարող օգտվել իրանական գազի այլընտրանքից, քանի որ Հայաստանի գազամատակարարման և գազաբաշխման համակարգը ռուսական «Գազպրոմ» ընկերության սեփականությունն է»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում