13/06/2018 16:08
Պրանկերներ Վովանն ու Լեքսուսը Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին (Տեսանյութ)
Պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովն ու Ալեքսեյ Ստոլյարովը՝ հայտնի որպես Վովան և Լեքսուս, կատակ են խաղացել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ՝ զանգահարելով նրան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից:
Գրեմինգերը շնորհավորել է Հայաստանի վարչապետին նոր պաշտոն զբաղեցնելու առիթով և առաջարկել փոփոխություններ կատարել ընտրական օրենսգրքում: «ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը պատրաստ է աջակցել ձեզ այդ գործում», - նշել է Գրեմինգերը:
Անդրադարձ է կատարվել Ուկրաինայի հարցով Մինսկի համաձայնագրերի կատարմանը:
Հիշեցնենք, որ Վովանն ու Լեքսուսն ավելի վաղ կատակ են խաղացել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնի հետ՝ զանգահարելով նրան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից: