Հայաստանում որևէ մեկը երբևէ չի պատժվել կենդանու սպանության կամ խեղման համար. Երևանում շուն կրակելու հերթական դեպքն է գրանցվել

13/06/2018 13:26

Հայաստանում որևէ մեկը երբևէ չի պատժվել կենդանու սպանության կամ խեղման համար. Երևանում շուն կրակելու հերթական դեպքն է գրանցվել


Երևանում կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի հերթական դեպքն է գրանցվել:

«Փոուզիթիվ» կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպությունն օրերս ահազանգ է ստացել Աջափնյակ թաղամասի Աշտարակի խճուղի 2 բ հասցեից ու տեղում գտել մոտ մեկ տարեկան շան, որը քայլելու հետ խնդիրներ ունի:

«Մեզ ահազանգողները նշել էին, որ շունը, հավանաբար, մեքենայի տակ է ընկել, սակայն նրան կլինիկա բերելուց ու ռենտգեն անելուց հետո պարզվեց, որ կենդանուն կրակել են ու պարկուճը դիպել է հենց ողնաշարին, ինչի հետևանքով էլ նա հենաշարժողական լուրջ խնդիրներ ունի ու այլևս չի կարողանա ինքնուրույն քայլել», - Aysor.am-ին պատմեց «Փոուզիթիվի» համահիմնադիրներից Աննան:



Սա կենդանու հանդեպ հրազենի կիրառման առաջին դեպքը չէ Երևանում, առավել ևս` Հայաստանում և, հավանաբար, կլինի նաև ոչ վերջինը, քանի որ Հայաստանում «Կենդանիների պաշտպանության մասին» օրենք չկա: 

Փոխարենը կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի համար պատիժն ամրագրված է  ՀՀ վարչական իրավախատումների մասին օրենսգրքի 92 հոդվածով (Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը):

Այն նախատեսում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Ուշագրավն այն է, սակայն, որ ՀՀ-ում հրազենի միջոցով ոչնչացված, պարզապես «զվարճանալու» համար խեղված, այրված կենդանիների մասին ոլորտի հասարակական կազամակերպությունների, կամավորների կողմից բազմաթիվ ահազանգների պարագայում նույնիսկ` վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի այս կետի կիրառման որևէ նախադեպ դեռևս չի գրանցվել:

Այսինքն կենդանուն սպանելու կամ խեղելու համար որևէ մեկը, երբևէ Հայաստանի Հանրապետությունում պատիժ չի կրել:

Աննայի խոսքով` հրազենով վիրավորում ստացած կենդանի գտնելու դեպքում կենդանասերները  փորձում են դիմել ոստիկանություն` հղում անելով գոնե քաղաքացիներին պաշտպանող իրավական ակտի վրա, ըստ որի` բնակավայրի տարածքում հրազեն կիրառելու հստակ թույլատրելի հեռավորություն կա:

Այսինքն, եթե նույնիսկ հանրության ու իրավապահների համար միևնույն է, որ կենդանուն կարող են պարզապես կրակել, միևնույն չլինի այն, որ հրազենի հասանելիություն ունեցող ցանկացած մեկը, ցանկացած ժամի կարող է գալ ու կրակել, ասենք, իրենց շենքի բակում: Բայց` ապարդյուն:

Այս դեպքում ևս կենդանասերների կողմից ոստիկանությունում գրված բազմաթիվ դիմումներն անարձագանք են մնում` պատճառաբանելով, որ կենդանուն կրակողին ոչ ոք ոչ տեսել, ոչ էլ լսել է:

Կառավարության փոփոխությունից հետո ոլորտի ՀԿ-ների ու կամավորների մոտ հույս արթնացավ, որ ի վերջո կսկսվի «Կենդանիների պաշտպանության մասին» օրենքի նախապատրաստման ու հետագայում ընդունման գործընթացը, հակառակ դեպքում ոչ միայն կշարունակվի կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքն ու հրազենի անկառավարելի կիրառումը, այլև չի լուծվի թափառող կենդանիների խնդիրը:

Ապացուցված է` ոչնչացման դեպքում տեսակի մոտ առաջանում է ինքնապահպանման բնազդ, ինչի հետևանքով կենդանիների թիվը կտրուկ աճում է: Կենդանասերները բազմիցս նշել են` խնդրի լուծման միակ տարբերակը մասսայական ստերջացումն է, ինչը նախ կենդանուն կդարձնի հասարակության համար անվտանգ և ժամանակի ընթացքում կհանգեցնի թափառող կենդանիների թվի կտրուկ կրճատման:

«Այս առումով մենք էլ հույսեր ունենք: Կենդանիների պաշտպանության օրենքի անհրաժետության վերաբերյալ արդեն նամակներ ենք գրել ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ` փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: Դեռևս արձագանքներ չունենք»,- ասաց Աննան:

Ինչ վերաբերում է պետական առումով ոլորտի կարգավորմանը, վերջերս մեծ աղմուկ բարձրացրեց Երևանի քաղաքապետարանի կողմից անցկացված տենդերների արդյունքում թափառող կենդանիների հարցերով զբաղվելու ոլորտը մոտ 10 տարի «մոնոպոլիզացրած» «Յունիգրաֆ-իքս» կազմակերպության ֆինանսական յուրացումների մասին լուրը:

Ոստիկանության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ սկսած 2009 թվականից ամեն տարի քաղաքապետարանի մրցույթին մասնակցած ու հաղթած նույն՝ «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն, թափառող կենդանիների խնդրի կարգավորման համար տարեկան ստանացել է մոտ100 միլիոն դրամ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016-2018 թվականների ընթացքում վերոհիշյալ ընկերությունը Երևանի քաղաքապետարանից ստացել է շուրջ 267 միլիոն դրամ: Այս ժամանակահատվածում ընկերությունը ձևակերպել է, թե ձեռք է բերել 128 տոննա հավի միս, մինչդեռ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ փաստացի օգտագործվել է 12,6 տոննա։ Ձևակերպվել է 206 տոննա բրնձի ձեռքբերում, պարզվել է, որ փաստացի օգտագործվել է 8,4 տոննա, իսկ ձևակերպված 25 տոննա խոզի միս ընդհանրապես չի օգտագործվել: Արդյունքում յուրացվել է շուրջ 185 միլիոն դրամ:

«Յունիգրաֆ-իքս»-ի գործունեության վերաբերյալ քրեական գործ է հարուցվել:

«Այս առումով ուզում եմ շեշտել, որ «Յունիգրաֆում» նշված յուրացումները գտել են միայն կերի գնումների առումով: Բայց նույն կազմակերպությունը պատշաճ չի կատարել իր պարտականությունները, որոնք նախատեսված են պայմանագրով: Նրանք անհրաժեշտ քանակությամբ շների չեն ստերջացրել ու վերադարձրել նույն տեղեր: Բացի այդ դեպքեր են եղել, երբ փողոցից վերցրել ենք իրենց կողմից իբրև թե ստերջացրած կենդանու ու տեսել ենք, որ շատ վատ վիճակում է` պարզապես փորը բացված է ու բաց թողած: Այնպես որ այս ուղղությամբ էլ, եթե ուսումնասիրվի կազմակերպության գործունեությունն, էլ ավելի մեծ յուրացումներ կհայտնաբերվեն», - ասաց Աննան:

Վերադառնալով հրազենի կրակոցից խեղված, վերևում նշված շան դեպքին: Այս պահին կենդանին չափազանց հյուծված է ու նրա բուժման, հնարավորինս վերականգնման համար «Փոուզիթիվի» կամավորներն աջակցության կարիք ունեն:

Ցանկության դեպքում կարող եք դիմել կազմակերպությանը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:23 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Բուդապեշտում էր Այսօր, 13:08 31-ամյա վարորդը Գայի պողոտայում խախտել է երթևեկության կանոնները, սպառնացել պարեկներին Այսօր, 12:59 Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա Այսօր, 12:52 Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կայացել է Աշոտ Սարգսյանի անվան բազկամարտի ամենամյա մրցաշարը (Տեսանյութ) Այսօր, 12:37 ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնասվածք է ստացել, 1 անձ սպանվել է (Հրապարակ) Այսօր, 12:15 «Մանկական Եվրատեսիլի» քվերակությունը սկսված է. ինչպես քվեարկել Հայաստանը ներկայացնող Լեոյի օգտին Այսօր, 12:05 Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Արագածի նկարը՝ հիշեցնելով, որ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռն է․ Լուսանկար Այսօր, 11:53 Սպանություն՝ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել Այսօր, 11:35 Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիների և անհետ կորածների հարցերը Այսօր, 11:20 Մայք Թայսոնը պարտվել Է բլոգեր Ջեյք Փոլին (Տեսանյութ) Այսօր, 11:10 Աբխազիայի նախագահը լքել է մայրաքաղաքը Այսօր, 10:56 Փաշինյանը ՀՀ միակ ղեկավարն է, որ որևէ ձևաչափով երբեք չի եղել Սպիտակ տանը, որևէ հեռախոսազրույց կամ աշխատանքային հանդիպում չի ունեցել ԱՄՆ նախագահի հետ. Սուրեն Սարգսյան Այսօր, 10:27 Երևանի և մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր, 10:17 Այս փուլում Հայաստանը հեռու է մնում ՀԱՊԿ աշխատանքների բոլոր ձևաչափերից. ՌԴ ԱԳՆ Այսօր, 10:11 Զիջի՛ր ճանապարհը, րոպեն կարող է կյանք արժենալ․ ՆԳՆ իրազեկման արշավը Այսօր, 10:01 Երևանում խոշոր ավտովթար է եղել, 4 մեքենա է բախվել․ կա վիրավոր Այսօր, 09:39 Կեսօրից հետո սպասվում են տեղումներ Այսօր, 09:36 Լարսի ավտոճանապարհը բաց է Այսօր, 09:22 «Հրապարակ». Բանակի նոր համազգեստը լավագույն դեպքում կլինի 2026-ին՝ 2025-ի փոխարեն Այսօր, 09:21 «Ժողովուրդ». Գյումրում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա Այսօր, 09:18 «Հրապարակ». Նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված Այսօր, 09:16 «Փաստ». Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն Այսօր, 09:14 «Ժողովուրդ». Խորհրդարանը դարձել է ՔՊ որջը, ոչ թե ազգընտիրների աշխատավայր Այսօր, 09:11 «Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը նիստին չի մասնակցել Այսօր, 09:08 «Ժողովուրդ». ՔՊ-ն միլիոնավոր դրամների «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել. Մանավազյանն էլ ենթարկվել է վարչական տույժի Այսօր, 09:05 «Փաստ». Փաշինյանը լիովին պարտավորվել է կատարել Ալիևի պահանջը Այսօր, 09:04 «Ժողովուրդ». Ինչ որոշումներ է այլևս կայացնելու Փաշինյանը՝ դատական համակարգի վերաբերյալ Այսօր, 09:02 «Հրապարակ». Փաշինյանի «Տիկտոկ» վարողը փորձել է սաստել լրագրողներն 15/11/2024 22:44 Կավասակիի համախտանիշ. հանդիպում է մինչև 8 տարեկան երեխաների մոտ 15/11/2024 22:29 Օծվել է Իժևսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (Տեսանյութ) 15/11/2024 22:11 Փաշինյանը պետական մրցանակ է հանձնել 15/11/2024 21:55 Հրդեհ՝ Նորաշեն գյուղի երկու տներում 15/11/2024 21:40 Վահագն Վերմիշյանը արդարացվեց 2 դրվագով, սակայն 8 տարվա ազատազրկման հրահանգը չվերացվեց․ Փաստաբան 15/11/2024 21:20 Սպարտակ Միքայելյանը՝ խառը մենամարտերի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող 15/11/2024 21:02 Իտալիայում ընթացող շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնությանը Հայաստանից մասնակցում են 13 շախմատիստներ 15/11/2024 20:47 Իշխանությունը խոցելի է դարձրել և´ բանակը, և´ պետական անվտանգությունն ապահովող մյուս ինստիտուտները․ Աբրահամյան 15/11/2024 20:33 Հիստերոսկոպիա․ Ո՞ւմ է ցուցված 15/11/2024 20:15 Քաղաքապետարանը ամանորյա զարդարանքներ է տեղադրում, քաղաքի կենտրոնական փողոցները փակ կլինեն 15/11/2024 20:00 «Գազպրոմը» կարող է դադարեցնել գազի մատակարարումը Մոլդովա՝ պարտքերի պատճառով 15/11/2024 19:42 Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արսենյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ-ում Եվրամիության դեսպանի հետ ու քննարկել ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր 15/11/2024 19:27 Միրզոյանը Ֆրանսիայի արտգործնախարարի հետ հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող հարցեր է քննարկել 15/11/2024 19:19 Վստահեցնում եմ՝ Ադրբեջանի բանակը, եթե հանդիպի այն բռունցքին, որը կառաջացնի գանգուղեղի ցնցում, նորից 94 թվականի բանակն է դառնալու. Մովսես Հակոբյան (Տեսանյութ) 15/11/2024 19:11 Պատրաստել և վաճառել են կեղծ մակնշումներով օղիներ ու գինիներ 15/11/2024 18:55 Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդուն կալանավորեցին 15/11/2024 18:42 Գերմանիայի հետ քաղաքական ակտիվ երկխոսություն ենք վարում․ Փաշինյան 15/11/2024 18:33 Լարված իրավիճակ՝ «Կիլիկիա» ավտոկայանում․ հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում մեկնել մարզեր 15/11/2024 18:20 «Infosys» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին այցելել է Viva-ի գրասենյակ 15/11/2024 18:05 Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել Դոնեցկի ուղղությամբ 15/11/2024 17:49 «ԱԺ փոխխոսնակ հանդիսացող Ռուբեն Ռուբինյանը ստում է»․ Հենրիխ Դանիելյանը տեսանյութ է հրապարակել, որում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Սպիտակ տուն է այցելում 15/11/2024 17:34 «ՀՀ պաշտպանության ոլորտի կերպափոխում» թեմայով աշխատաժողով են կազմակերպել․ մասնակցել են ԱՄՆ ներկայացուցիչները 15/11/2024 17:19 ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը աճել է 5,3 տոկոսային կետով, ԵՄ անդամ երկրների հետ արտաքին առևտուրը կրճատվել է 17 տոկոսով․ Թադևոս Ավետիսյան 15/11/2024 17:03 Հաստատվել է Լատվիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը 15/11/2024 16:48 Ալեն Սիմոնյանն ու Հունգարիայի նախագահն անդրադարձել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը 15/11/2024 16:39 Կարողացանք նվազագույն ներկայացուցչական մակարդակի իջեցնել COP29-ը․ Բաքվում պահվող գերիների համար պայքարը թևակոխում է նոր շրջափուլ. Նարինե Դիլբարյան 15/11/2024 16:12 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հասցեն կփոխվի 15/11/2024 16:08 ՊԵԿ-ը կանխել է չհայտարարագրված ոսկենման և արծաթանման զարդերի ներկրման փորձերը 15/11/2024 15:58 Արցախյան ազատամարտի ժամանակ դաշնակցությունը միտինգ էր անում, նախագահի հրաժարական էր պահանջում, այս պատերազմին՝ ևս. Հակոբ Արշակյան 15/11/2024 15:43 Հայաստանը 50 միլիոն եվրո վարկ կվերցնի 15/11/2024 15:32 Արմավիրի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություն 15/11/2024 15:12 Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն 15/11/2024 14:57 Հայաստանն աջակցում է արհմիութենական շարժմանը. Վահագն Խաչատուրյան 15/11/2024 14:55 Մեկնարկել է հնդկական ֆիլմերի փառատոնը. մուտքն ազատ է 15/11/2024 14:38 Զինվորականներին խորհուրդ եմ տալիս չվախենալ պաշտոն կորցնելուց. բոլորս մահկանացու ենք, կարևորը՝ չամաչենք մեր ապրած կյանքի համար․ Մովսես Հակոբյան (Տեսանյութ) 15/11/2024 14:33 Երևանի ավագանու ՔՊ անդամ Լուսինե Գևորգյանի մանդատը տրամադրվել է Արեգ Գևորգյանին 15/11/2024 14:26 Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին հարկադրաբար ներկայացնել ՀՀ Հակակոռուպցիոն դատարան 15/11/2024 14:22 Բախվել են ՊՆ «Վիլիս»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. «Վիլիս»-ը կողաշրջվել է 15/11/2024 14:19 Մհեր Գրիգորյանը կարևորել է Ռուսաստանի հետ փոխգործակցությունը գյուղատնտեսության ոլորտում 15/11/2024 14:08 Հաստատվել է ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը 15/11/2024 13:46 «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շահագործման չհանձնված հատվածում բախվել են «Mazda»-ն և «Subaru»-ն․ վիրավոր կա 15/11/2024 13:34 Երևանում նույն բակում թալանել են մի քանի ավտոմեքենա 15/11/2024 13:31 Համացանցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման հերթական վարույթի նախաքննությունը, 2 մեղադրյալի մասով, ավարտվել է 15/11/2024 13:27 Արցախի տեղեկատվական շտաբը հավաքագրում է 2023 թ.-ի սեպտեմբերի վճարացուցակներում գրանցված, սակայն առ այսօր գումար չստացած քաղաքացիների տվյալները 15/11/2024 13:24 Ջեյհուն Բայրամովը՝ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականության մասին 15/11/2024 13:21 Կվերազինվեն «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի» օդափոխության, հակահրդեհային և էլեկտրական համակարգերը 15/11/2024 13:19 Այն տեսլականը, որը նկարագրված է ՀՀ Անկախության հռչակագրում, շատ անիրական է պատկերում Հայաստանի անկախ Հանրապետությունը․ Խանդանյան 15/11/2024 13:11 Կիրանցից անասունները սահմանն անցել են մինչև փշալարերը տեղադրելը, հետո որևէ դեպք չենք ունեցել. ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ) 15/11/2024 13:05 ՄԻՊ-ը համաձայն է Փաշինյանի հետ. տարբեր իրավասու մարմինների մոտ տեսնում է արհեստավարժության շատ լուրջ պակասի խնդիր (Տեսանյութ) 15/11/2024 12:59 Եթե Հայաստանն աշխատանք չի սկսել, ուրեմն դեռ բաց հարցեր կան. Ադրբեջանի արտգործնախարար 15/11/2024 12:56 Դիվանագիտական աշխատանք է. Խանդանյանը՝ ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների հանդիպմանը Գուրգեն Արսենյանի մասնակցության մասին 15/11/2024 12:53 Մենք մեր ձեռքով մեր պետությունը քանդում ենք, սա է ճշմարտությունը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 15/11/2024 12:50 Ապաշրջափակման հարցով Բաքվին առաջարկներ ենք ներկայացրել, սպասում ենք արձագանքի․ Խանդանյան 15/11/2024 12:43 Հայտարարություն ԶԼՄ-ների համար. մամուլի համատեղ ասուլիս Viva-ի գլխամասային գրասենյակում 15/11/2024 12:39 Իհարկե, թերացումներ տեսնում եմ, մտածում եմ, որ պետք է ավելի շատ աշխատել. Անահիտ Ավանեսյան (Տեսանյութ) 15/11/2024 12:36 Եթե մտածում եք, որ ՌԴ-ն մեզ «գաղութացրել է», ինչպե՞ս եք շփվելու «Գազպրոմի» հետ. Գրիգորյանը՝ Մեսրոպյանին (Տեսանյութ) 15/11/2024 12:28 Բավականին հետաքրքրիր առաջարկ է հնչել ՔՊ-ից, որ գազին այլընտրանք կարող է լինել աթարը.Դանիելյան (Տեսանյութ) 15/11/2024 12:23 Ո՞նց կարա պետության մեջ որևէ մեկը թպրտա. վերջն եկել է, ուղիղ եմ ասում, էլ բան չունեմ տալու, ինչ ուզել եք՝ տվել եմ. Նիկոլ Փաշինյանի համբերության բաժակը լցվել է (Տեսանյութ) 15/11/2024 12:06 Պարզվում է՝ ոստիկանի հասցեին հնչել է հայհոյանք, որը համարվում է մարդու սրբությունը պղծել. պետք է հստակ ձևակերպել, թե այդ դեպքում ոստիկանն ինչ անի. Նիկոլ Փաշինյան 15/11/2024 11:57 Եթե ոստիկանությունն ուժ կիրառելու իրավունք չունենա՝ ոստիկանության գոյությունն ուղղակի անիմաստ է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 15/11/2024 11:49 Խոստանո՞ւմ եք, որ Արամ Զավենի Սարգսյանի՝ perfect tv հիշեցնող հարցազրույցներն էլ չեք տարածի. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին 15/11/2024 11:40 Սևանի կողակի վերականգնման առաջին քայլերն արված են. Հակոբ Սիմիդյան 15/11/2024 11:32 Երաշխավորելու են Հայաստանում առավել անվտանգ միջավայր. հաստատվեց ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը 15/11/2024 11:24 Աղավնավանք գյուղում կասեցվել է ալկոհոլային խմիչքների արտադրամասի գործունեությունը 15/11/2024 11:17 Ժաննա Անդրեասյանն Աշտարակի N 1 հիմնական դպրոցում ծանոթացել է ԲՏՃՄ լաբորատորիաների պայմաններին 15/11/2024 11:15 ՀԾԿՀ նախագահ նշանակվելու դեպքում իմ ողջ փորձը ներդնելու եմ խնդիրների արդյունավետ լուծման համար. Մեսրոպյան 15/11/2024 11:06 Վերին Լարսի անցակետում շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել 15/11/2024 11:00 Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլտեր Տյուրկին 15/11/2024 10:57 «Ծեծկռտուք չի եղել, որոշակի հրմշտոց է եղել». Սանոսյանը՝ ՊՊԾ նախկին պետի և Ավինյանի աներոջ մասնակցությամբ միջադեպի մասին (Տեսանյութ) 15/11/2024 10:51 Այսօր խորը մտքի և գաղափարների հանրային ընդունման կամ մերժման հրատապ անհրաժեշտություն կա. Դավիթ Անանյան 15/11/2024 10:47 Հայաստանը հաղթանակ է գրանցել արբիտրաժային վճռի չեղարկման գործով 15/11/2024 10:46 Ինչպես պաշտպանվել էնտերովիրուսային վարակներից

Տվյալ բաժնի վերջին նյութերը