13/06/2018 14:40
Ուկրաինայի բանկային հատվածի արտաքին պարտքը հասել է 6 միլիարդ դոլարի
Ուկրաինայի բանկային հատվածի արտաքին պարտքը հավասարվել է մոտ 6 միլիարդ դոլարի, հայտարարել է Ուկրաինայի Ազգային Բանկի ֆինանսական կայության վարչության տնօրեն Վիտալի Վավրիշյուկը:
«Դա չափազանց ցածր ցուցանիշ է», - վստահեցրել է նա Կիևում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:
Վավրիշյուկը նաև նշել է, որ արտաքին պարտքը հիմնականում կազմված է միջազգային ֆինանսական կազմակերպություններից ստացված վարկերից, որոնք տրամադրվել են ուկրաինական առևտրային բանկերին: