13/06/2018 15:00
Գևորգ Սաֆարյանը և գործով անցնող մյուս մեղադրյալները ազատ արձակվեցին
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը որոշում կայացրեց փոխել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի խափանման միջոց կալանքը:
Նա ազատ կարձակվի չհեռանալու մասին ստորագրությամբ: Գ.Սաֆարյանը պայմանականորեն դատապարտվեց երկու տարվա ազատազրկման և ազատ արձակվեց չհեռանալու մասին ստորագրությամբ:
Բացի այդ, երկու տարվա ազատազրկման դատապարտվեցին և չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ արձակվեցին Ներսես Պողոսյանը, որն ավելի վաղ դատապարտվել էր 3 տարի 6 ամիս ազատազրկման, Գալուստ Գրիգորյանը (3 տարի), Հրայր Թոփչյանը (3 տարի), Սասունիկ Կիրակոսյանը (3 տարի 6 ամիս), Հովհաննես Պետրոսյանը (2 տարի):
Հիշեցնենք՝ 2016թ.-ի Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով 2 տարվա ազատազրկման դատապարտված Գևորգ Սաֆարյանը առաջին ատյանի դատարանի վճռով 4 տարվա ազատազրկման էր դատապարտվել նաև 2015 թվականի ապրիլին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրանքով։ Հենց այդ գործի շրջանականերում 10 տարվա ազատազրկման էր դատապարտվել նաև «Հիմնադիր խորհդրարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը։
Նշենք, որ գործով անցնող բոլոր մեղադրյալների վերաբերյալ այսօր Վերաքննիչ դատարանը խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին որոշում կայացրեց: Նրանք ևս ազատ կարձակվեն չհեռանալու մասին ստորագրությամբ: