13/06/2018 15:16
Սեուլն առևտրային բանկերի համար բլոկչեյն լուծում է գտել
Բանկերի կոերաական ֆեդերացիան պատրաստվում է գործարկել համակարգ, որն առևտրային բանկերի համար քաղաքացիների տվյալները ստուգելու է բլոկչեյնի տեխնոլոգիայով, հայտնում է CoinDesk-ը:
BankSign անվանումով համակարգը ստեղծվել է Nexledger հարթակի հիման վրա, որը մշակվել է Samsung-ի կորպորատիվ լուծումների բաժնի կողմից: Այն թույլ կտա ֆինանսական կազմակերպություններին փոխարինել գոյություն ունեցող նույնականացման ստուգման սխեման: Նորարարությունը պետք է գործարկվի հուլիսին: