Կյանքս նրա հետ պետք է կապեմ ամբողջ հոգով ու սրտով, նվիրվեմ ամբողջովին. Հարութ Բալյանը՝ անձնական կյանքի ու հայաստանյան մենահամերգի մասին

13/06/2018 19:45

Կյանքս նրա հետ պետք է կապեմ ամբողջ հոգով ու սրտով, նվիրվեմ ամբողջովին. Հարութ Բալյանը՝ անձնական կյանքի ու հայաստանյան մենահամերգի մասին


Հունիսի 15-ին Մարզահամերգային համալիրում 8 տարվա ընդմիջումից հետո տեղի կունենա ամերիկահայ երգիչ Հարութ Բալյանի մենահամերգը, որի հատուկ հյուրն է լինելու Սուպեր Սաքոն: Ունենալով բծախնդիր բնավորություն՝ երգիչը հայաստան է եկել համերգից երկու ամիս առաջ՝ անձամբ վերահսկելու կազմակերպչական աշխատանքները:

Aysor.am-ը շուրջ 3 ժամ նախատեսվող մենահամերգի մանրամասների, ԱՄՆ-ում հաստատվելու պատճառների ու ընտանիքի մասին զրուցել է Հարութ Բալյանի հետ:

- Հարութ, սովորաբար երգիչները Հայաստան են գալիս համերգներից 1-2 օր, առավելագույնը՝ 1 շաբաթ առաջ: Ձեր սկզբունքը կարծես թե այլ է:

- Ես մի քիչ շատ բծախնդիր եմ իմ գործի մեջ: Ճիշտ է՝ շատ եմ վստահում իմ լավ ընկերոջն ու համերգի կազմակերպչին՝ Խաչիկ Եղոյանին, բայց սիրում եմ այդ գործընթացի մեջ անձամբ ներգրավվել: Չեմ ուզում այնպես լինի, որ համերգից հետո մտածեմ՝ այս կամ այն բանը պետք է այսպես անեինք: Շաբլոն բաներ չեմ ուզում ասել, բայց վստահեցնում եմ՝ բեմում հրաշալի շոու-համերգ է լինելու, իմ նպատակն է՝ ժողովուրդը գա, ուրախանա ու բարձր տրամադրությամբ դահլիճից դուրս գա: Ասեմ, որ հատուկ այս մենահամերգի համար դրսից շատերն են եկել, իրենց հանգստյան շրջանն այնպես են դասավորել, որ այդ օրը իմ մենահամերգի հանդիսատեսի շարքերում լինեն:

- Հայաստանյան Ձեր վերջին մենահամերգը 2010 թվականին է եղել: Երգացանկը շա՞տ է փոխվել:

- 27 երգ եմ կատարելու, որից 20-ը բոլորովին նոր երգեր են: Այսինքն՝ շուրջ 90 տոկոսով փոխվել է երգացանկս: Նաև, երկու նոր զուգերգ ունեմ, որոնք Հայաստանում երբեք չեմ կատարել: Սուպեր Սաքոյի հետ երգի պրեմիերա կունենանք այդ օրը: Իհարկե, մի քանի կատարում կա, որոնք ժողովրդի կողմից սիրված ու պահանջված են ու միշտ ներառված են իմ համերգներում:

- Երևանի ամենամեծ համերգասրահը Մարզահամերգային համալիրի դահլիճն է: Դժվար չէ՞ լեփ-լեցուն դահլիճ ապահովելը:

- Երբ ԱՄՆ-ում բնակվելուց 17 տարի անց առաջին անգամ Հայաստան եկա ու ընկերներիս հետ Համալիրի տարածքով էինք անցնում, նրանց ասացի՝ զգում եմ, այստեղ մենահամերգ պետք է տամ: Ինձ թարս ու զարմացած հայացքով նայեցին… Նախորդ համերգիս այս նույն դահլիճում 12 հազար մարդ կար: Մինչ այսօր զարմացած եմ այն հանգամանքից, որ հանդիսատեսը իմ բոլոր երգերը բառ առ բառ գիտեր, ինձ հետ հավասար երգում էր: Հրաշք էր, ես այդպիսի բան չէի տեսել: Իհարկե, չի նշանակում, թե ես հիմա վստահ եմ՝ այս մեկն էլ է այդպես լինելու, բայց չի էլ բացառվում, որ կարող է նախորդից լավ լինել:

- Մինչ այս՝ վերջին անգամ ե՞րբ եք Հայաստան եկել:

- Սովորաբար, տարվա մեջ 2-3 անգամ գոնե գալիս եմ: Ճիշտ է, մեծամասամբ այցելությունս գործնական բնույթ է կրում, բայց առիթն օգտագործելով հանդիպում եմ հարազատներիս ու ընկերներիս:

- Ծնունդով Երևանի՞ց եք:

- Այո՛, Զեյթունից եմ: Լոս Անջելես մեկնել ենք 1989 թվականին, երբ ես ընդամենը 10 տարեկան էի: Ծնողներիս որոշումն էր, դե, ես էլ երեխա էի, որտեղ իրենք՝ այնտեղ էլ՝ ես (ծիծաղում է՝ հեղ.): Չգիտեմ՝ ինչպիսին կլիներ իմ կարիերան, եթե այստեղ մնայինք, բայց վստահ եմ՝ անտեղ գտնվելն ինձ շատ օգնեց: Բոլորս էլ գիտենք, թե ԱՄՆ-ում շոու բիզնես ասածն ինչ բարձունքի վրա է, ու այս տարիների ընթացքում դա ինձ համար լավ դպրոց է եղել, շատ բան եմ սովորել:

- Շատերը դրսից գալիս ու Հայաստանում են տեսահոլովակ նկարահանում, արդյոք այստեղ առավել մատչելի է:

- Բոլորովին մատչելի չի, հետաքրքրվել եմ ու գիտեմ, որ մի քիչ նորմալ տեսահոլովակ նկարահանելու համար գոնե 10 հազար դոլար պետք է:

- Հարութ, շոու բիզնեսի հայ ներկայացուցիչներից ովքե՞ր են Ձեր ընկերները:

- Թաթա Սիմոնյանն, ում հետ շփվում եմ գրեթե ամեն օր, Արման Հովհաննիսյանը… Ընդհանրապես, բոլորի հետ էլ շփվում եմ, այսպես ասած՝ ջան-ջիգյար եմ, սիրում եմ ու գնահատում իրենց արած աշխատանքը: Չէ՞ որ իմ կաշվի վրա եմ զգում, գիտեմ՝ ինչ բարդ աշխատանք է: Բայց չեմ սիրում քիթս խոթել նրանց գործերի մեջ:

- Դրսում ապրող ու ստեղծագործող հայերի նկատմամբ վերաբերմունքը երբեմն միանշանակ չէ. ոմանք մեղադրում են, թե այնտեղ «տաք-տաք» ապրում եք, գալիս այստեղ փող աշխատում: Զգացե՞լ եք նման վերաբերմունք:

- Երանի այդպես լիներ: Հավատացեք՝ այնտեղ ստեղծագործելը տասնապատիկ ավելի դժվար է, քան այստեղ: Գոնե մեզ՝ այլազգիներիս համար… Այստեղի վերաբերմունքը մեր նկատմամբ նախկինում շատ վատ էր, հիմա մի քիչ փոխվել է: Վերջերս շշուկներ լսեցի, որ ինձ համար ասել էին՝ սփյուռքի հերթական ռաբիս երգիչներից ա, ով եկել ա Հայաստան բիզնես անի… Ուրիշների համար էլ են այդպես խոսում, ես իմ օրինակը բերեցի: Չգիտեմ, թե այդ բացասական տրամադրվածությունը որտեղից է եկել:

- Շա՞տ դժվար էր ամերիկյան հասարակությանն ինտեգրվելը:

- Ինձ համար՝ շատ. 10 տարեկան երեխա, ով լեզվին չի տիրապետում ու շրջապատում իրեն ամեն ինչ օտար է՝ սկսած լեզվից, միջավայրից ու ուտեստներից… Շատերը զարմանում են, որ ես հիմա առանց որևէ ակցենտի հայերեն եմ խոսում, մտածում են՝ պետք է 30 տարվա մեջ մոռանայի լեզուս: Չէ՛, իմ ծնողներն ինձ ուրիշ դաստիարակություն են տվել, ու ես իմ կյանքը շատ ռեալ եմ ապրում: Ինձ համար ծիծաղելի է, որ մարդիկ երկու-երեք տարի այնտեղ ապրելով՝ սկսում են օտար բառեր օգտագործել, իրենց սմերիկահայ, սփյուռքահայ համարել…  Այսօր, երբ իմ ընկերներից շատերը տեղափոխվում են Միացյալ Նահանգներ, երկու ամսում ադապտացվում են: Եվ գիտե՞ք ինչու. հայկական ինչ ուզես՝ կա: Նույնիսկ պետական հաստատություններում բացառվում է չլինի մեկը, ով հայ է ու քեզ հետ հայերեն է շփվում: Այ դա կյանքը սկզբնական շրջանում բավական հեշտացնում է:

- Հարութ, մշտապես երգում եք սիրո մասին, սակայն, կարծես թե դեռ չեք գտել Ձեր երկրորդ կեսին:

- (Ծիծաղում է՝ հեղ.) Փաստորեն, այդպես էլ է պատահում: Ինչպես ասացի՝ իմ կյանքը շատ ռեալ եմ ապրում. Եթե որևէ մեկին ընտրեմ, ապա կյանքս նրա հետ պետք է կապեմ ամբողջ հոգով ու սրտով, նրան նվիրվեմ ամբողջովին: Իհարկե, նույնն էլ նա պետք է անի: Մեր օրերում ամուսնությունը, նվիրվածությունը, հավատարմությունը խաղալիք են դարձել, անլուրջ են նայում ամեն ինչին: Դա իմը չի: 39 տարեկան եմ, ու պատկերացնո՞ւմ եք՝ ծնողներս օրը քանի անգամ են ասում՝ ամուսնացիր: Բնականաբար, ընտրության մեծ հնարավորություն ունեմ, բայց այդ քայլին կգնամ, երբ զգամ դիմացինս ՆԱ է: Ես չեմ ուզում ընտրեմ, ուզում եմ հանկարծակի հայտնվի, ու սիրեմ: Երևի՝ դեռ ժամանակը չի (ժպտում է՝ հեղ.):

- Կարևորո՞ւմ եք ապագա կողակցի ազգային պատկանելությունը:

- Իհարկե, իմ ծնողներն ինձ հայ զավակ են մեծացրել ու ես պետք է շարունակեմ նույնն իմ ընտանիքում: Ճիշտը դա է:

- Ընտանիքի միա՞կ զավակն եք:

- Ոչ, 4 եղբայր ենք, ես 3-րդ զավակն եմ:

- Հավանաբար, անմասն չեք ներքաղաքական թոհուբոհից: Ձեզ դո՞ւր է գալիս, այսպես ասած, նոր Հայաստանը:

- Այո՚, քանի որ մարդիկ հույսով ու ժպիտով են լցված, հուսանք՝ այդպես էլ կշարունակվի: Մեր ազգն արժանի է, որ վատ օր չտեսնի:

- Երկա՞ր եք մնալու Հայաստանում:

- Դե, արդեն 2 ամիս է՝ այստեղ եմ, հունիսի 20-ին կմեկնեմ:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:25 Լավրովը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բարդ է անվանել Այսօր, 14:23 Ո՞նց կարող է Երևանում ավելի ցուրտ լինել, քան Արագած լեռան գագաթին. Գագիկ Սուրենյան Այսօր, 14:20 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Այսօր, 14:08 Արարատ Միրզոյանը հրավիրվել է Մոսկվա. Սերգեյ Լավրով Այսօր, 13:52 Ու՞մ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությա՞նը, թե՞ ԵԱՏՄ-ին. Մարուքյան Այսօր, 13:48 Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա վաղը՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում Այսօր, 13:47 Հանրային ակցիա կանցկացվի հայ գերիների ազատ արձակման պահանջով Այսօր, 13:42 Որտե՞ղ է գրված, որ ինչ-որ պաշտոնում պարտադիր պետք է տղամարդ լինի. որոշ դեպքերում կանայք աշխատասիրությամբ տղամարդկանցից առաջ են. Նախարար (Տեսանյութ) Այսօր, 13:30 Երևանում 17-ամյա երիտասարդ է ձերբակալվել Այսօր, 13:27 Ակտիվացնելով Էլեկտրոնային ծանուցումը և տուգանքը վճարելով 15 օրվա ընթացքում՝ վարորդները կօգտվեն 20 և 30 տոկոս բոնուսային նվազեցումներից. ՆԳՆ Այսօր, 13:23 Արտակարգ իրավիճակի 3-րդ մակարդակից անցել ենք 2-րդին. Գլենդելի քաղաքապետը հրդեհից մանրամասներ է ներկայացրել Այսօր, 13:18 Աննա Հակոբյանի հետ ունենք աշխատանքային հարաբերություններ. իսկ ինչպիսի՞ն պետք է լինեն առաջին տիկնոջ հետ հարաբերությունները. Նախարար (Տեսանյութ) Այսօր, 13:07 ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է. Պեսկով Այսօր, 13:04 Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա. Գևորգ Պապոյան Այսօր, 12:59 Մեր խնդիրն է՝ մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, իսկ խաղաղության օրակարգի հարցերի հետ կապված փոփոխելու ոչ մի բան չկա. Գալյան (Տեսանյութ) Այսօր, 12:48 Բաքվի դեպքերից 35 տարի անց էլ, այնտեղ են գտնվում մի քանի տասնյակ հայեր. Թանդիլյան Այսօր, 12:42 Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե ինչ է նշանակում «պատերի տակ վնգստացող դատավորներ». Սրբուհի Գալյան (Տեսանյութ) Այսօր, 12:27 Խոր ցավով տեղեկացա Մհեր Սահակյանի մահվան մասին. Վլադիմիր Վարդանյան Այսօր, 12:10 Ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի՝ ԱԺ-ում կբացվի սգո հուշամատյան Այսօր, 12:04 Երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից Այսօր, 11:58 Լավ ապրել, նախ և առաջ, նշանակում է ունենալ սեփական հայրենիք-պետությունը և շատ սիրել այն. Արտակ Զաքարյան Այսօր, 11:52 Տարածաշրջանի մարտահրավերներն առանցքային են դարձնում ՀՀ և ԻԻՀ միջև համագործակցության զարգացումն ու խորացումն ամենատարբեր ոլորտներում Այսօր, 11:49 Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` դեկտեմբերի հաշվետվությունը Այսօր, 11:43 Հիմնվել են հոնի և նռան 5.8 հեկտար ինտենսիվ այգիներ. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:41 2025-ին ԲՏԱՆ-ի համար առաջնահերթ են համարվելու այն ծրագրերը, որոնց հիմքում ընկած է արհեստական բանականության զարգացումը. Հայրապետյան Այսօր, 11:37 Մհեր Սահակյանը նվիրյալ հայ էր, արժանապատիվ մարդ՝ սկզբունքային ու հայրենասեր. Արմեն Չարչյան Այսօր, 11:35 Նոր հնարավորություններ՝ QR կոդերով վճարումների համար. Կենտրոնական բանկ Այսօր, 11:26 ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու դեպք Այսօր, 11:20 Երևանում 50-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու համար Այսօր, 11:15 «Զավեշտի ժանրից է». Ավանեսյանը հումորով ու հանգիստ է վերաբերվում իրեն պաշտոնից հեռացնելու մասին ամեն շաբաթ շրջանառվող լուրերին Այսօր, 11:05 Անվտանգային երաշխիքներ, ռազմական օգնություն չի տրամադրվելու. Սուրեն Սարգսյանը պարզաբանում է՝ ԱՄՆ-ՀՀ ռազմավարական գործընկերությունն ինչ է ենթադրում Այսօր, 11:01 Հրազդանի կիրճում «Opel»-ը կողաշրջվել է. կան տուժածներ Այսօր, 10:55 Լավ ապրել հնարավոր չէ, երբ թշնամին անընդհատ սպառնում է, որ կհարձակվի. դա ամեոբայի երջանկություն է.Հովհաննիսյան Այսօր, 10:46 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա Այսօր, 10:43 Հայաստանում սուր շնչառական վարակների առումով անհանգստացնող խնդիր չունենք. Անահիտ Ավանեսյան Այսօր, 10:38 Թրամփը հայտարարել է` ծրագրում է «շատ արագ» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Այսօր, 10:33 Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Ա․ Մարգարյանի հուշամրցաշարի ընթացքին Այսօր, 10:20 ՀՀ-Ադրբեջան բանակցություններում կարևոր է խուսափել ուժի կիրառման սպառնալիքներից. ԵՄ խոսնակ Այսօր, 10:09 Ազատությունից զրկված անձանց նկատմամբ դրսևորվել է խտրական վերաբերմունք, կատարել են արտաժամյա աշխատանքներ, հայտնաբերվել են ժամկետանց դեղորայք. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Այսօր, 10:03 Հովիկ Աղազարյանը գրեթե կասկած չունի՝ առաջիկա ամիսներին վարչապետը հրաժարական է տալու. Ազատություն Այսօր, 09:45 Աննա Վարդապետյանի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Այսօր, 09:31 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:25 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Այսօր, 09:24 Աբովյանի, Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է Այսօր, 09:22 «Ժողովուրդ». Ինչու է թունաքիմիկատների բիզնեսը ոսկոր դարձել թե՛ ներկրողների և թե՛ կառավարության կոկորդում Այսօր, 09:20 «Փաստ». ՔՊ-ն չի կարողանում նույնիսկ իր կողմից և իր համար փոխած օրենքը հասկանալ ու կիրառել Այսօր, 09:19 «Ժողովուրդ». Փաստորեն Հայկ Սարգսյանը փայտանյութ ներկրողների հետ բիզնես հետաքրքրություններ է ձևավորել Այսօր, 09:18 «Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը նորից լսումներ է անելու Այսօր, 09:16 «Փաստ». Հայկ Սարգսյանը տևական ժամանակ ցանկություն ունի դառնալ ՇՄ նախարար Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Փաշինյանն իր ձեռքով հերոսացրած պաշտոնյաներին մեկիկ-մեկիկ մեղադրյալ ու կոռուպցիոներ է դարձնում Այսօր, 09:12 «Փաստ». Փաշինյանն ու Ալիևը ակտիվ «ուղիղ կապի» մեջ են Այսօր, 09:10 «Հրապարակ». Կապանի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու խաչի քավորը դարձել է Գևորգ Փարսյանի հարազատ եղբայրը՝ փոխարինելով Ռոբերտ Ղուկասյանին Այսօր, 09:09 «Փաստ». Չեխական կասկածելի մի կազմակերպություն շարունակում է Ադրբեջանին տրամադրել Հայաստանի հանքարդյունաբերության մասին տվյալներ Այսօր, 09:07 «Ժողովուրդ». Երևանի միակ մանկական առողջարանը հատկացվել է ֆրանսիական մի ընկերության, որը պետք է բնակելի համալիր կառուցի Այսօր, 09:05 «Հրապարակ». Ո՞վ է Փաշինյանի այլընտրանքային ԱԱԾ տնօրենը Այսօր, 09:03 Լավ ապրել նշանակում է շատ աշխատել, շատ վաստակել, շատ ծախսել․ Փաշինյան Այսօր, 09:00 Այսօր Վաշինգտոնում Միրզոյանը և Բլինքենը կտորագրեն ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը 13/01/2025 23:24 Փաշինյանը զբաղված է կործանարար ինքնախաբեության ներշնչանքով․ ՀԱԿ փոխնախագահ 13/01/2025 23:00 Մհեր Սահակյանը հայրենասեր հայ երիտասարդի վառ օրինակ էր․ Ռոբերտ Քոչարյան 13/01/2025 22:33 Անեմիա.oգնու՞մ է արդյոք հատուկ սննդակարգը 13/01/2025 22:17 Սպասվում է թույլ ձյուն 13/01/2025 22:04 Հունահռոմեական ոճի ըմբիշները ուսումնամարզական հավաքի կմասնակցեն Ծաղկաձորում 13/01/2025 21:43 «Աննա Հակոբյանի լուսանկարահանումը կառավարության շենքում իրականացվել է անձամբ վարչապետի թույլտվությամբ»․ Կառավարությունից պնդում են՝ նկարահանումը «պետական արարողակարգային նպատակով էր» 13/01/2025 21:28 Հենրիխ Մխիթարյանը բուժզննման է ենթարկվել 13/01/2025 21:08 Ալերգիկ ռինիտը՝ երեխաների մոտ. բուժման տարբերակներ 13/01/2025 20:49 Հրազդանի տարածաշրջանում խիտ մառախուղ է 13/01/2025 20:26 Ժնևում ընթանում են Իրանի և «եվրոպական եռյակի» բանակցությունները 13/01/2025 20:07 Կորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ․ ԱԺ «Հայաստան» խմբակցություն 13/01/2025 19:58 Մենք կորցրեցինք նվիրյալ հայի և սկզբունքային ընկերոջ․ Իշխան Սաղաթելյան 13/01/2025 19:52 Ցավով տեղեկացա ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին․ Փաշինյան 13/01/2025 19:34 Հայտնի են Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարի առաջատարները 13/01/2025 19:16 Միրզոյանը Վաշինգտոն է մեկնում, Բլինքենի հետ է հանդիպելու 13/01/2025 19:11 Լավ մարդ, լավ հայ, պայքարող տեսակ․ Լույսերի մեջ մնաս, Մհեր ջան ․․․ Տիգրան Աբրահամյան 13/01/2025 19:04 Խաղաղությունը չի՛ ենթադրում ոչնչացում․ Բագրատ Սրբազան 13/01/2025 18:50 Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրում վարժանք են անցկացնելու 13/01/2025 18:32 Մեծագույն ցավով տեղեկացա «Հայաստան» դաշինքի անդամ Մհեր Սահակյանի մահվան մասին․ Ալեն Սիմոնյան 13/01/2025 18:27 ՆԳՆ-ն՝ Երևան-Մեղրի ճանապարհին ավտոպատահարի և պատգամավորի մահվան մասին 13/01/2025 18:18 Ավտովթարից մահացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը 13/01/2025 18:11 Արարատում ու Թալինում մառախուղը պահպանվում է 13/01/2025 17:56 Արմեն Գրիգորյանն իրանական պատվիրակության հետ է հանդիպել 13/01/2025 17:42 Կառավարությունից չեն հստակեցնում՝ մինչ խաղաղության պայմանագրի կնքո՞ւմը, թե՞ դրանից հետո են պատրաստ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը 13/01/2025 17:26 Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է հայկական մշակույթը, ավանդույթները, Հայ Եկեղեցու պատմությունն ուսումնասիրելու նպատակով Հայաստան այցելած չինական պատվիրակությանը 13/01/2025 17:14 Տիրան Խաչատրյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանական կողմը բողոք է ներկայացնելու 13/01/2025 17:00 Հայ դատը քայլեր է ձեռնարկում՝ բարձրացնելու իրազեկվածությունը հայ գերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվի գործողությունների վերաբերյալ 13/01/2025 16:44 Արթուր Հովհաննիսյանը վճարային տերմինալների նոր կարգավորումների և ամսական տուրքի նոր չափի վերաբերյալ աշխատանքային քննարկում է նախաձեռնել 13/01/2025 16:25 Ազատամուտում հրազենային միջադեդեպ՝ ճակատագրական ելքով. կասկածյալը ձերբակալվել է 13/01/2025 16:22 Հայաստանում կյանքը եռում է. Նիկոլ Փաշինյան 13/01/2025 16:04 Հայաստանի կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից. տեղի է ունեցել Փաշինյան-Կոշտա հեռախոսազրույց 13/01/2025 15:59 Քանաքեռ-Զեյթունում կառուցվող էլիտար շենքում վերելակն ընկել է հորանը. կա տուժած 13/01/2025 15:50 Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույրն ու դայակը պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել երեխաներին 13/01/2025 15:48 Իրանը դեմ է սահմանների ու տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին. Արա Շահվերդյան 13/01/2025 15:27 Երևանում հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ, շրջաններում սպասվում է թույլ ձյուն 13/01/2025 14:57 Օրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահական ավանդույթներից (Լուսանկարներ, Տեսանյութ) 13/01/2025 14:50 Ուրախացել է, որ կարող է որոշակի դրամական փոխհատուցում ստանալ. ՀՖՖ նախագահը պարտությունը ներկայացնում է հաղթանակ․ Արթուր Սողոմոնյան 13/01/2025 14:43 Սիրելի՛ գորիսեցիներ, միացե՛ք արյունատվության կարևոր գործին, հանձնե՛ք արյուն, փրկենք կյանքեր. Անահիտ Ավանեսյան 13/01/2025 14:41 Արտաշավանի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատախազը հանձնել է իրավասու դատարան 13/01/2025 14:39 Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին առանց նախապայմանների է, ամբողջական և հաստատուն. Օլիվիե Դըկոտինյի 13/01/2025 14:33 Հարավային Կովկասի անվտանգությունը մեզ համար շատ կարևոր է. Իրանի ԱԳՆ 13/01/2025 14:23 Խորհրդարանում հյուրընկալվել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը 13/01/2025 14:20 Քաղաքացին ինքնակամ զենք-զինամթերք է հանձնել